Աշխարհի չեմպիոնն ու ռեկորդակիրը խեղդվել է Ենիսեյ գետում
Մարզիկ Նիկոլայ Պետշակը մարզման ժամանակ խեղդվել է Ենիսեյ գետում։ Նա 64 տարեկան էր։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքում։
Օգոստոսի 27-ին մահացած մարզիկը սառը ջրում լողալու աշխարհի չեմպիոն էր։ Տղամարդը խեղդվել է մազրման ժամանակ։ Մոտ 40 տարի նա զբաղվել է լողով։
1994 թվականին նա համաշխարհային ռեկորդ սահմանեց՝ լողալով սառը ջրում։ Իսկ 2012 թվականին նա դարձավ աշխարհի չեմպիոն։