NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«Ժողովուրդը». Կրթության նախարարության նորարարությունը՝ շիլաշփոթ

«Ժողովուրդը» գրում է.

«Առաջին դասարանցիների առցանց հերթագրման գործընթացը մեծ դժգոհություն է առաջացրել մի շարք ծնողների մոտ. լուծում, սակայն, այդպես էլ չի գտնվում:

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը դեռևս անցյալ տարի հայտարարել էր, որ, 2019-ից սկսած, առաջին դասարանցիների ընդունելությունը կլինի առցանց, բոլորի համար կստեղծվեն հավասար հնարավորություններ, և արտոնյալ դպրոցներ ու ծնողներ չեն լինի, իսպառ կվերացվի մարդկային գործոնը:

Եվ մինչ ծրագիրը գործարկելը նախարարությունը վստահեցնում էր, որ առավելություն կտրվի այն ծնողներին, որոնք ունեն դպրոցում սովորող երեխա և ցանկանում են, որ մյուս երեխան ևս նույն դպրոց հաճախի: Ինչ խոսք, լավ մտահղացում է: Բայց պարզվում է, որ այսօր՝ սեպտեմբերի 1-ից մեկ օր առաջ, մի շարք երեխաներ չեն կարող դպրոց հաճախել հատկապես փոքր Կենտրոնում: Բանն այն է, որ առցանց գրանցման ծրագիրը խափանված է եղել և անգամ գրանցման հայտարարությունից 3 օր անց տեղերը փակել է՝ անհնար դարձնելով գրանցումը:

Ու մարդիկ կան, որոնք ունեն մեկ երեխա, որ սովորում է, օրինակ, Չեխովի կամ Չարենցի անվան դպրոցներում, երկրորդ երեխային չեն կարողացել գրանցել նույն դպրոցում ու ստիպված են տանել նախարարության առաջարկած հեռավոր՝ օրինակ, Փարաքարի, Ավանի դպրոցներից մեկը: Ստացվում է, որ ծնողը պետք է առավոտյան արթնանա, մի երեխային տանի Կենտրոնի դպրոց, մյուսին՝ Փարաքար, հետո վերադառնա աշխատանքի՝ առանց ուշանալու:

Համաձայնեք, մեղմ ասած, դժվար է, էլ չասած, որ երեխաները կապված են իրենց քույրերի և եղբայրների հետ, և դժվար է նրանց բաժանել:

Երբ «Ժողովուրդ» օրաթերթի ստացած դժգոհությունները փոխանցեցինք ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանին, նա ասաց. «Հայտագրվելու միակ սկզբունքն այն է, որ ուղղակի պետք է ծնողները հասցնեին շուտ մտնել և շուտ գրանցել իրենց երեխային: Իսկ դպրոցներն էլ իրենց հերթին չեն կարող աշակերտներ ընդունել, որովհետև նրանց լիցենզիաները տրամադրվում են որոշակի պայմաններ հաշվի առնելով»:

Իսկ ի՞նչ անեն այն ծնողները, որոնց մի երեխան արդեն սովորում է, իսկ մյուսին չեն կարողացել գրանցել նույն դպրոցում (համակարգի խափանման կամ չհասցնելու պատճառով): Այս հարցին ի պատասխան՝ խոսնակն ասաց. «Իրականում ի սկզբանե մենք մտածում էինք արտոնություն տալ այդ ծնողներին, բայց հաշվի առնելով օրենսդրական դաշտը, իրավական կարգավորումները՝ դա հնարավոր չե­ղավ, որովհետև բոլորը հավասար իրավունք ունեն: Պետք էր ուղղակի ավելի շուտ երեխային գրանցել»:

Այսպիսով. Կրթության նախարարությունը մի նորարարություն է արել, որը վերածվել է շիլաշփոթի, որից անգամ իրենք գլուխ չեն հանում: Բայց այս գործողությունների թիկունքում ճակատագրեր են, որոնք, կարծես թե, առանձնապես չեն հետաքրքրում պատկան մարմիններին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: