«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
Մամուլ

«Առավոտ». Պոպուլիզմի փորձությունը. վարչապետը հակված էր ասել «այո» հանքի շահագործմանը

«Առավոտ» թերթը գրում է.

«Ի սկզբանե պարզ էր, որ Ամուլսարի խնդրի լուծումը կախված է միայն մեկ մարդու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից, եւ այդ որոշումը կլինի զուտ քաղաքական. փորձաքննություն, ՇՄԱԳ, «Էլարդ», կառավարվող ռիսկեր եւ այլն՝ դրանք այդ որոշման, այսպես ասենք, «դիզայնն» են: Սկզբից վարչապետը հակված էր ասել «այո» հանքի շահագործմանը, բայց այժմ, զգալով հայաստանցիների ակտիվ բացասական վերաբերմունքը, հակվում է «ոչ»-ի կողմը: Այդպիսով, միանշանակ է, որ նույն քաղաքական որոշման հիման վրա Շրջակա միջավայրի նախարարությունը «Լիդիանից» պահանջելու է եւս մեկ փորձաքննություն, եւ հարցը հետաձգվելու է մի քանի ամսով: Էջը դրանով փակվելու է, կրքերը ժամանակավորապես հանգստանալու են, հասարակությունը դարձյալ կկենտրոնանա նախկիններին պատժելու «հավերժ» թեմայի վրա:

Ասեմ, որ ինքս ջատագովը չեմ այդպիսի բարձրության վրա, բնակավայրերին եւ հատկապես առողջարանին այդքան մոտիկ գտնվող բաց հանքի շահագործման: (Իհարկե, «աղետի» եւ «հայ ժողովրդի կործանման» մասին կանխատեսումները խիստ չափազանցված են, սակայն այդ հիստերիան լուրջ ազդեցություն է թողնում նաեւ մտածող մարդկանց վրա):

Եթե կառավարությունը տարբերակ ունի «ցրելու» այդ խնդիրը, բնականաբար, պետք է այդպես էլ անի: Բայց մտավախությունս այն է, որ կառավարությունները հաշվում է ոչ թե ընդունվելիք որոշուման «պլյուսների» եւ «մինուսների» հաշվեկշիռը, այլ իր վարկանիշի միավորները, որոնք, բնականաբար, պակասելու են ոչ «ժողովրդահաճո» որոշում կայացնելու դեպքում: Եվ ինչո՞ւ միայն կառավարությունը: Գրեթե ոչ մի կուսակցություն չուզեցավ «միավորներ կորցնել» Ամուլսարի հարցում եւ հանդես գալ բանական փաստարկներով, տուրք չտալ հիստերիային ու պոպուլիզմին: Բացառություն էին «Հանրապետությունն» ու «Ժառանգությունը»:

Գրեթե ոչ մի պատգամավոր չցանկացավ հաշվարկել հանքի շահագործման դրական եւ բացասական կողմերը: Բացառություն էին «տնտեսական բլոկի» պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Արտակ Մանուկյանը, Հայկ Գեւորգյանը: Չեմ ասում՝ նրանք ճիշտ են կամ սխալ: Ասածս այն է, որ ժողովրդավարության պայմաններում իշխանություններին «քլնգելու» համար խիզախություն պետք չի: Քաղաքացիական արիություն է պահանջում ոչ պոպուլիստական բաներ ասելը եւ դրա համար թուքումուր ուտելը: Հատկապես դա վերաբերում է մտավորականներին: Թող ինձ ներեն «ժողովրդական մարդիկ», բայց ինձ թվում է, մտավորականը պետք է մի քիչ սնոբ լինի:

…Չգիտեմ ինչու, հիշեցի այն ժամանակները, երբ ժողովուրդը շատ էր սիրում Տիգրան Կարապետովիչի «գեղջկական շոուները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում