Անդառնալի կորուստ` հայ մշակույթի համար
Newspress.am-ն իր ցավակցությունն է հայտնում սիրված և տաղանդավոր դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ:
Վարդուհի Վարդերեսյանը հայկական բեմարվեստի ամենահմայիչ ներկայացուցիչներից մեկ էր, ով իր մեծ նվիրումով գրավեց հանդիսատեսի սիրտը:
ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Վարդուհի Վարդերեսյանը իր ապրած տարիների ընթացքում հասցրել է դաստիարակել ու կրթել մի քանի սերունդ:
Իր ինքնատիպ մարմնավորումով նա զարգացրեց հայկական դերասանական արվեստի լավագույն ավանդույթները: Վարդուհի Վարդերեսյանի մահն իսկապես անդառնալի կորուստ է հայ մշակույթի համար:
Ցավակցում ենք Վարդուհի Վարդերեսյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին ու նրա արվեստի մեծաթիվ երկրպագուներին: