Շառլ Ազնավուրն առողջական խնդիրներ ունի
Ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրն առողջական խնդիրների պատճառով հետաձգել է Ամստերդամում կայանալիք իր երկու համերգները: Այս տեղեկությունը հաղորդել է «Abcnews»-ը:
Համերգի կազմակերպիչները հայտարարել են, որ 91-ամյա Ազնավուրը այս կիրակի երեկոյան նախատեսված համերգը հետաձգել է քանի, որ շանսոնիեն ստամոքսի սուր ցավեր եւ աղիքային վարակ ունի:
Նշված է նաեւ, որ դեկտեմբերի 9-ին Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում կայանալիք համերգը նույնպես հետաձգվել է, որպեսզի երգիչը կարողանա լիովին ապաքինվել:
Երկու համերգներն էլ, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան 2016 թվականի հունվարին: