«Վերջին հանգրվան» ներկայացմամբ Վանաձորի «Բոհեմ»-ը հանգրվանեց ԻջևանումՀրդեհ՝ թեփով ու ալյուրով բեռնված բեռնատարում2023-ի այս օրը Արցախում քաnu էր, դժnխք էին դարձրել Արցախը. Մետաքսե Հակոբյան
9-ամյա հայ երեխան հшրձшկման է ենթարկվել Իսրայելում. նրա վրա պղպեղի սփրեյ են փչել (տեսանյութ)
Վտանգը կանխելու նպատակով Աշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից․ ՆԳՆ300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է. որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. ԱբրահամյանՍպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը. ՓաշինյանՀիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են. Փաշինյան
Անհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյան
Հունիսի 7–ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեարկեց «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի օգտին․ Փաշինյանի ելույթը ՄԱԿ ԳԱ-ում
Շառից, փորձանքից, իշխանությունից հեռու. «Հրապարակ»Միրզոյանն ու Բայրամովն են հանդիպելԱլավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»Պաշտոնը «ժառանգություն է թողնելու». «Հրապարակ»ԱՄՆ-ը շուրջ 7,5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին աջակցելու համարՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Ապացույցները՝ մամուլի հրապարակումներ են եւ տիրադավների խոսքը. «Հրապարակ»Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումը
Վազող տողեր

ՔրԴՕ 35-րդ հոդվածի հակասահմանադրականությունը Ռ. Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու հիմք է. Արամ Վարդևանյան

Սահմանադրական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ՍԴ որոշման մասին Դատախազության մեկնաբանությանը։ Գրառման մեջ ասվում է.

«Դատախազությունը ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման 23-րդ էջից որպես ելակետ ընդունել է հետևյալը. «Հետևաբար, այդ անձանց գործառութային անձեռնմխելիության առկայության հարցը պետք է լուծվի քրեադատավարական ընդհանուր կարգավորումների շրջանակներում՝ մինչդատական վարույթում քննիչի կամ դատախազի, իսկ դատական վարույթներում՝ դատարանի կողմից»: Դատախազությունը նաև՝ հանգելով յուրահատուկ եզրակացության, նշել է հետևյալը.

«…Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը բավարարում է իրավաչափության լրացուցիչ և նախնական պարտադիր պահանջը. վերջինիս առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը, այն է՝ նրան մեղսագրվող արարքները չեն կարող դիտվել որպես վերջինիս կարգավիճակից բխող»:

Ուշագրավ է Դատախազության այն պնդումը, որ «Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը բավարարում է իրավաչափության լրացուցիչ և նախնական պարտադիր պահանջը. վերջինիս առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը»: ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1476 որոշմամբ ուղղակիորեն արձանագրվել է. «Պաշտոնաթող Հանրապետության նախագահի գործառութային անձեռնմխելիությանը վերաբերող սահմանադրական դրույթների առանձնահատկություններն Օրենսգրքում կենսագործված չեն՝ հանգեցնելով տարբեր դատարանների կողմից դրա տարաբնույթ մեկնաբանության, ինչը, ի թիվս այլնի, նույնպես վկայում է Օրենսգրքում այդ օրենսդրական բացը լրացնելու ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»: Սա հատկապես նշում եմ, որ պարզ դառնա, որ 35-րդ հոդվածի ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 27-րդ հոդվածին ՀԱԿԱՍԵԼՈՒ խնդիրը վերաբերում է հենց ուղղակիորեն տվյալ դեպքին, գործով ԴԻՄՈՂԻՆ և հենց ՀԻՄՔ է հանդիսանում անհապաղ ազատ արձակելու, քանի որ բացակայում է հնարավորությունը գնահատելու ՀՀ Սահմանադրության 140-րդ հոդվածով ամրագրված երաշխիքը:
Պարզ չէ նաև Դատախազությունը ինչպե՞ս է արդեն բավարարել ՍԴ որոշմամբ արձանագրված լրացուցիչ պահանջներին, երբ հենց նույն որոշմամբ արձանագրվել է, որ «ՕՐԵՆՍԴԻՐԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՍԱՀՄԱՆԵԼ ՀՍՏԱԿ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄՆԵՐ, որոնք գործառույթային անձեռնմխելիության տեսանկյունից թույլ կտան ի հավելումն ընդհանուր պահանջների, ԳՆԱՀԱՏԵԼ ՆԱԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԱՅԻՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՄԲ ՕԺՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԵԼԻՔ ԿԱՄ ԱՐԴԵՆ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ, ՈՒՍՏԻ ԵՎ ԿԱԼԱՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ»: Այսինքն, պետք է հետևություն անել, որ Դատախազությունը օրենսդրական քաղաքականություն է իրականացրել այս ողջ քրեական գործի շրջանակներում, բայց դրա օրենսդրական հիմքը չեմ կարողանում գտնել:

Ակնհայտ է, որ Դատախազությունը չի ցանկանում կամ չի կարողանում տեսնել այն պարզ ճշմարտությունը, որ Պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության հարցը չի լուծվում, պարզապես դիտարկելով մեղսագրվող արարքները «կարգավիճակից բխող են, թե ոչ» այլ ՀՀ Սահմանադրական դատարանը մեկնաբանելով Սահմանադրության 140-րդ հոդվածը արձանագրեց նոր ապացուցման ստանդարտ «կարգավիճակից կամ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ բխող գործողությունների համար», որը, ավաղ, չի նկատել ՀՀ դատախազությունը, կրկին օգտագործելով պարզապես «կարգավիճակից բխող» եզրույթը:
Դատախազությանը, երևի, հարկավոր է հարցնել նաև, ինչո՞վ է պայմանավորված, որ ՍԴ-ն ուղղակիորեն մեջբերել է նաև ՄԻԵԴ նախադեպ, որը վերաբերում է օրենքի որակին ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ: Վերջում ստիպված եմ կրկին մեջբերում անել ՍԴ որոշումից «Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց նկատմամբ` նկատի ունենալով նրանցից յուրաքանչյուրի կարգավիճակի առանձնահատկությունները և դրանով պայմանավորված` անձեռնմխելիության բովանդակային տարբերությունները, ԻՆՉՆ ԱՆՀՆԱՐ ԷՐ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՀՍՏԱԿ ԱՄՐԱԳՐՎԱԾ և ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՊՈԶԻՏԻՎ-ԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ»: Այսինքն՝ գործառութային անձեռնմխելիության վերաբերյալ հարցը հնարավոր չէր այս փուլում պարզել:

Դատախազությունը պարտավոր էր նկատել ակնհայտը, որ ԽԱԽՏՎԵԼ Է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԸ, ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՑԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ, և այդ խախտման վերացման ուղղությամբ պարտավոր է միջոցներ ձեռնարկել: Կրկին պետք է հիշեցնեմ, Դատախազությունը իր հայտարարություններից մեկում հայտարարել էր, որ հանդիսանում է նաև ԻՐԱՎՈՒՆՔԻ պաշտպանություն իրականացնող մարմին...»։