Բուժեք ձեր համակարգը, հետո մարդկանց բուժելու մասին մտածեք
«-Այն, որ առողջապահության համակարգը փտած ա` նորություն չի
-բայց այն, որ ասում են «սաղ լավ ա», ու գնում ես նորից էդ փտած համակարգին ես հանդիպում` զզվելի է.
-այս համակրգում լավ մասնագետը շահումի նման մի բան է դարձել...
-ավելի կոնկրետ`
-Զեյթունի թիվ 16 պոլիկլինիկայի ակնաբույժ երիտասարդուհին առանց ստուգելու` երեխայիս մոտ ախտորոշեց վտանգավոր վիրուս.
-ասում եմ` «կարո՞ղ է դա չլինի»:
-գոռում է` «վայ, ասում եմ .... վիռուսն ա ու շատ վտանգավոր ա, վաղը մյուս աչքն էլ ա տենց կարմրելու....»:
-Ու մի տեսարան է նկարագրում... թե ինչ է լինելու...
-Բայց, որ ավելի սարսափելի էր` այդ ամենը` հենց երեխայիս ներկայությամբ...
-սրտաճաք գնում ենք մեկ այլ բժշկի մոտ. ստուգեց-ստուգեց, հարցրեց ինչ բողոքներ ունի ու ծիծաղեց.
-ասում է` «... ոչինչ, ջահել ա, շատ բան չի հասկանում».
-բացատրեց ինչ երևույթ է, ասաց, որ նույնիսկ թեթև մրսածության նշույլ էլ չկա ու ժպիտով ճանապարհեց
-հիմա ո՞վ է պատասխան տալու «էդ ջահել ու բան չհասկացող» ակնաբույժի անգրագիտության համար,
-հը՞ն, Արսեն Թորոսյան
-ու նաև նրա համար, որ լույս չկար ու պոլիկլինիկան էլեկտրաէներգիայի այլ սնուցման աղբյուր չուներ
-բուժեք ձեր համակարգը, հետո մարդկանց բուժելու մասին մտածեք»:
Արմինե Մկրտումյանի ֆեյսբուքյանի էջից