Վրաստանն ու Ուզբեկստանը դարձան ռազմավարական գործընկերներՓոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասինԹուրքիան և Օմանը համագործակցության հուշագիր են ստորագրելՀանտավիրուսի բռնկումն ավարտվել է․ ԱՀԿՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը մեծացրել է վարակի բռնկման ռիսկը. ԱՀԿԱրտասահմանցի ֆուտբոլիստների սահմանափակում` տրանսֆերային պատուհանի ամենաթեժ պահինՀայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՍևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվելԵՄ առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել ՀՀ սահմանամերձ շրջաններումՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժածԱվտովթար՝ Կոտայքի մարզում. «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներՀուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարարՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումըԴպրոցներում կներդրվի «Անվտանգ կենսագործունեություն» նոր առարկան
Մեռելոցի օրերը կրկին կլինեն ոչ աշխատանքային
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվենՄեկ օրում բացահայտվել է 135 հանցագործություն․ գրանցվել է 15 վթարԻնչպես են Իրանի նախագահն ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաները արտասվում Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը (տեսանյութ)Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄՆման խոսակցությունների մասին չեմ լսել. Ավինյանը` Ալեն Սիմոնյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հրապարակումների մասինԵրվանդ Բոզոյանը վկայի կարգավիճակ ունի. փաստաբանԱփսոսում եմ, որ Ալեն Սիմոնյանը պատգամավորական մանդատը չի վերցնում. Անդրանիկ ՔոչարյանԳագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըՀղի կանանց մուտքն ԱՄՆ կարող է արգելվելՄահացել է օպերայի նվագախմբի կլարնետահար Սամվել ՀովհաննիսյանըՀաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըԴե ինչ, պատմություն կերտեցինք․ էն միասին ճամփորդությունները, էն իրադարձությունները․․․ իրոք պատմական են․ Ալեն Սիմոնյանը հրաժեշտ տվեց ԱԺ-ին (տեսանյութ)Հիշատակի տարբեր ձևեր կան. պատերազմում անմահացած Գևորգ Արշակյանի մայրը՝ պատերից զոհված տղաների նկարները հեռացնելու մասինՍպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJՄիշուստինն և Փաշինյանը կմասնակցեն Եկատերինբուրգում կայանալիք «Իննոպրոմ» միջազգային ցուցահանդեսինԴատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, գնալով պետք է ամրապնդվի. ՎարդապետյանԻնչու՞ պետք է Քըլըչը չշնորհավորեր ինձ. Ռուբեն ՌուբինյանԹրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. ՊետդեպարտամենտՀայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը «եվրոպական մկան թակարդում» անվճար չի լինելու. Սլուցկի
Ռուսական շուկայում հայկական ապրանքների տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները. Գագիկ Ծառուկյան
Ասում են, որ ես սովորել և իմ ուսանողական տարիները անցկացրել եմ Թուրքիայում. ստում են. ՌուբինյանԵս ընկերուհի չունեմ, կպեք գործերերիդ. Ռոտենբերգի շուրջ աղմուկը չի դադարում. Լուսանկարի տղամարդը հայտարարությամբ է հանդես եկելՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիրԱրսեն Բաբայանը դիմել է ընդդիմությանը՝ աջակցելու Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությանըՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումըՄեդվեդևն առաջարկել է ընդլայնել օտարերկրացիների կենսաչափական ստուգումները ամբողջ ՌուսաստանումԸնդունվել են տնային կալանքում գտնվող անձանց կրթության իրավունքի երաշխավորմանն ուղղված օրենսդրական կարգավորումներԻնչպե՞ս կանխարգելել երեխաների ջրահեղձությունըԱրմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարը շարունակվում է. Տիգրան ԱբրահամյանՄարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթՃժերին 50 նորմալ ա, չէ՞. Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի վերաբերյալ նոր ձայնագրություն է հրապարակելՄոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին
Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած
Սա նույնիսկ կոնֆետ չէ, որով փորձում են գայթակղել Հայաստանին․ Սա դառը հաբ է
Տնտեսություն

Հանրային կառավարման բարեփոխումների արդյունքում պետությունը հաշվետու է լինելու ոչ թե գործընթացների, այլ կոնկրետ արդյունքների համար. Տիգրան Ավինյան

Սեպտեմբերի 13-ին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման խորհրդի առաջին նիստը: Այս մասին հայտնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման խորհրդի անդրանիկ նիստին: Այս նախադասությունը հնչեցնում եմ առանձնահատուկ ոգևորությամբ, միաժամանակ՝ գիտակցում եմ այն լրջագույն պատասխանատվությունը և նույնիսկ առաքելությունը, որ դրված է խորհրդի և ընդհանուր առմամբ թիմի առջև:

2018 թ. թավշյա հեղափոխության հասունացման խորքային ամենահիմնական պատճառների շարքում կարելի է վստահաբար շեշտադրել ոչ արդյունավետ հանրային կառավարման համակարգի ու կառուցակարգերի գոյությունը: Պատահական չէ, որ գործող իշխանությունը և կառավարությունն իր գործունեության մեկնարկից ի վեր մշտապես հայտարարել են, որ հանրային կառավարման խորքային բարեփոխումները քաղաքականության օրակարգի առանցքային բաղկացուցիչն են լինելու: Այս բարեփոխումները երաշխավորելու են մյուս ոլորտներում վարվող քաղաքականությունների հաջողությունը, լինեն դրանք տնտեսական, սոցիալական, պաշտպանական, թե այլ:

Այսօր արդեն ակնհայտ է՝ հասարակությունը շատ ավելի ուշադիր է պետության քաղաքականության, ընդունած որոշումների նկատմամբ, ավելի մեծ հնարավորություն ունի պահանջատեր լինելու, միաժամանակ՝ խնդիր է դնում պետության առջև՝ առավել պատասխանատու, մասնակցային ու հաշվետու գործելակերպեր որդեգրել իրեն պատվիրակված լիազորությունների իրականացման ժամանակ:

Հետևապես, ժողովրդավարացման չափազանց կարևոր փուլ ենք անցնում, որը պետք է առաջիկայում արմատավորվի որպես արժեհամակարգ: Այս փոխակերպումն առաջնորդելու գործում Կառավարությունը և իշխանության մյուս օղակներն իրապես կարևոր անելիքներ ունեն: Վերջին մոտ 1.5 տարին ավելին, քան բավարար էր համակողմանի հասկանալու, որ հանրային կառավարման համակարգի խորքային արդիականացումն այլընտրանք չունի:

Այսօր ազդարարում ենք մի ընդգրկուն ու բազմաբովանդակ ռազմավարության մշակման գործընթացի պաշտոնական մեկնարկը, որն իր առջև գերխնդիր է դնում վերարժևորելու պետական կառավարման համակարգը: Մի բան ակնհայտ է և անքննելի. ժամանակակից աշխարհում և՛ հասարակական հարաբերությունների բովանդակությունը, և՛ գործընթացների դինամիկան, և՛ տեղեկատվական հոսքերով հագեցվածությունը պահանջում են այլ որակի և մոդելի ինստիտուտներ:

Հիմնական նպատակը մեկն է՝ պետական համակարգի արժեքների, ինստիտուտների և գործընթացների վերափոխումն այնպես, որ ապահովվի քաղաքացիակենտրոն հանրային կառավարում: Ռազմավարության ներքո պետք է կարողանանք ձևակերպել պետական համակարգի գործառնական մոդելը, որը ունակ է և արդյունավետ՝

  • զարգացման օրակարգ ձևակերպելու ու հանրության քննարկմանը ներկայացնելու,
  • մշտապես փոփոխվող միջավայրի ազդակներին արձագանքելու,
  • պետության առջև ծառացող ռիսկերը և մարտահրավերները հասցեագրելու,
  • հանրային բարեկեցության ապահովմանն ուղղված պետական քաղաքականություն կյանքի կոչելու հարցերում:
  •  Ավելի առարկայորեն, հանրային կառավարման համակարգի բարեփոխում ասելով՝ ըստ էության խոսում ենք մի քանի առանցքային ուղղությունների մասին, որոնք կազմում են պետություն-հասարակություն փոխհարաբերությունների կառուցման շաղախը: Մասնավորապես, խոսքը հետևյալի մասին է.
  • ինչպես է պետությունը քաղաքականություններ մշակում և իրականացնում, այդ թվում՝ կառավարում հանրային ֆինանսները,
  • ինչպես է պետությունը ծառայություններ մատուցում հանրությանը,
  • ինչպիսի պետական ծառայության համակարգի միջոցով է իրականացնում իր հիմնարար գործառույթները,
  • որն է այն օպտիմալ ինստիտուցիոնալ կառուցվածքը, որի միջոցով պետությունն առավել արդյունավետորեն կարող է ապահովել վերը թվարկված ուղղությունները,· և, վերջինը, բայց ինչը նաև չափազանց կարևոր է, ինչպիսի հաշվետվողական ու բարեվարքության կանոններով է պետությունը հարաբերվում հասարակության հետ:
  • Ռազմավարությունն, ըստ այդմ, կներառի 5 հարթություն՝
  • քաղաքականությունների մշակում,
  • հանրային ծառայություն և մարդկային ռեսուրսների կառավարում,
  • պետական ծառայությունների մատուցում,
  • հաշվետվողականություն և բարեվարքություն,
  • հանրային կառավարման գործառութային շրջանակ:


Բարեփոխումների բոլոր հարթություններում կենտրոնական դեր է հատկացվելու թվայնացման և մարդկային կարողությունների զարգացման հարցին: Մասնավորապես, կդիտարկվեն թվային, էլեկտրոնային և խելացի լուծումների ներդրման հնարավորությունները: Նպատակ է դրվում սրանով մեծացնել համակարգի աշխատանքի սիներգիան, օպերատիվությունը, թափանցիկությունը, հանրային հաշվետվողականությունը, բիզնես գործընթացների հնարավոր խելամիտ ծավալով ավտոմատացումը:

Բարեփոխումների արդյունքում պետական քաղաքականությունները դադարելու են լինել հատվածական, պետությունը հաշվետու է լինելու ոչ թե գործընթացների, այլ կոնկրետ արդյունքների համար, ներդրվելու է քաղաքականության արդյունքների համար անհատական պատասխանատվության ինստիտուտը, վերափոխվելու է պետական ծառայողի հանրային ընկալումը, պետական ծառայությունը դառնալու է գրավիչ և՛ երիտասարդ մասնագետի համար, ով հավակնություն ունի պետական կարիերա անելու, և՛ այլ ոլորտներում կայացած ինքնաբավ մասնագետի համար, ով պատրաստ է իր գիտելիքն ու բազմամյա փորձը ներդնելու պետականաշինության գործում: Պետական համակարգի գործունեությունը հենվելու է ոչ թե առանձին անհատների կամ նվիրյալների երբեմն անձնազոհ ջանքի, որը ոչ պակաս կարևոր է, իհարկե, այլ կայացած ինստիտուտների վրա:

Ի սկզբանե պարզ է, որ հանրային կառավարման բարեփոխումների գործընթացը, ինչպես որ ցանկացած ռեֆորմի բուն փիլիսոփայություն, լինելու է պոզիտիվ դեստրուկցիայի տրամաբանությամբ: Բայց այդ ռեֆորմի արդյունքում պետք է ստանանք հենց ռեֆորմների ներունակ՝ փոփոխություններ կրելու ու առաջնորդելու կարողությամբ օժտված համակարգ:

Ռազմավարության մշակման գործընթացում և դրա հետագա իրականացման փուլում ակնհայտորեն բազմաթիվ դժվար որոշումներ կայացնելու առջև ենք կանգնելու, որոնք կարող են ոչ միանշանակ վերաբերմունքի և մեկնաբանության արժանանալ: Այս իմաստով, քաղաքական իշխանությունը պատրաստակամություն և անհրաժեշտ կամք ունի՝ ռեֆորմն իր նախասահմանված հանգրվանին հասցնելու համար, ինչպես և խոստացել էինք նախընտրական փուլում:

Հաշվի առնելով գործընթացի կարևորությունը և ծավալը, հաստատակամորեն բարեփոխումների մշակման և իրագործման ողջ ընթացքում ապահովվելու է հանրային լայն մասնակցություն և պատշաճ իրազեկում: Միաժամանակ, ի տարբերություն հաճախ հանդիպող պրակտիկայի, երբ նման աշխատանքը հենվում է փորձագիտական կարողության վրա, այս դեպքում նպատակ ունենք, որ ռեֆորմների հիմնական բովանդակության կրողը կլինի հենց հանրային ծառայողը:

Վստահություն ունեմ, որ նման ներկայացվածությամբ ու կազմով խորհուրդը պատվարժանորեն կառաջնորդի Ռազմավարության մշակման գործընթացը: Բոլորիս հաջող ընթացք եմ մաղթում այս կարևոր առաքելությունն իրականացնելու գործում»: