Էր-Ռիյադը ցույց կտա ապացույցներ այն մասին, որ հարձակման հեղինակն Իրանն է
Սաուդյան Արաբիայի արտգործնախարարությունը խոստացել է, որ ցույց կտա ապացույցներ այն մասին, որ Սաուդյան Արաբիայի ամենամեծ նավթարդյունաբերական կենտրոնի վրա օրեր առաջ տեղի ունեցած հարձակման թիկունքում կանգնած է Իրանը։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Saudi Aramco հեռուստաալիքը հաղորդել է, որ սեպտեմբերի 18-ին ցույց կտան այդ ապացույցները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին նավթարդյունաբերական կենտրոնի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակում էր տեղի ունեցել։