Վաղն ԱԱԾ պետ, ոստիկանապետ, Պնախարար կարող են նշանակվել, օրինակ, Թագուհի Ղազարյանը. Լուսինե Հարոյան
«Համահայկական Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սերժի սահմանադրության վրա էինք ծիծաղում... Մի «ընդդիմություն» կա, «լուսավոր հայաստան» է կոչվում. էն, որ գևորիկից գցվեց, գնաց միշիկի մոտ: Ուրեմն սրանք օրենքի նախագիծ են բերել, որ ուժային կառույցների ղեկավարները պարտադիր չէ, որ այդ համակարգում ծառայած լինեն, բավական է, որ նրանք համապատասխանեն պատգամավորներին ներկայացվող պահանջներին: Եվ պողոսապետի կուսակցությունը «դաբրո» է տվել այդ նախագծին: Դե պարզ է, որ թե՛ նախագիծը, թե՛ «դաբրոն» պողոսապետին էր պետք:
Հասկանո՞ւմ եք` դա ինչ է նշանակում. դա նշանակում է, որ վաղն ԱԱԾ պետ, ոստիկանապետ, Պաշտպանության նախարար կարող են նշանակվել, օրինակ, Թագուհի Ղազարյանը, Հովիկ Աղազարյանը, Լիլիթ Մակունցը կամ Վահագն Հովակիմյանը: Դուք շարունակեք բոցվել»: