Օմսկում կինը սելֆի անելիս ատրճանակով կրակել է ինքն իրեն
Ռուսաստանի Օմսկ քաղաքում 36-ամյա կինը փորձել է սելֆի անել տրավմատիկ ատրճանակով, որի ընթացքում հեռախոսի ձայնագրման կոճակը սեղմելու փոխարեն, սեղմել է ատրճանակի ձգանը: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Կինը, գլխի շրջանում ստացված վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Տարեկան տասնյակ նմանատիպ դեպքեր են գրանցվում, երբ սոցիալական կայքերի օգտատերերը կյանքի համար վտանգավոր պայմաններում սելֆիներ են անում, ինչի հետևանքով հայտնվում են հիվանդանոցում: