Կառավարության դուռն էլ ժողովրդի դուռը չէ՞․ Սևակ Հակոբյան
Yerevan.today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր Կառավարության մոտ ընթացող բողոքի ակցիաներին, ինչի ժամանակ փակվել էր շենքի դուռը։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Կառավարության շենքի մուտքը փակ է, ներսուդուրս անել չկա․ բողոքի ցույց է, երևի անվտանգության նկատառումներով փակել են։
Փակել-փակել են, ո՞րն է հարցը․ երբ Փաշինյանը նոր էր ժողովրդի վարչապետ նշանակվել, բողոքի ցույցի ժամանակ դռանը հարվածողներին ի պատասխան ասաց՝ իրենց դուռն ա, ինչ ուզեն՝ կանեն։ Բա հիմա՞ ում դուռն ա»։