Ինդոնեզիայի ափերի մոտ երկրաշարժ է գրանցվել
Ինդոնեզիայի ափերի մոտ 6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժի էպիկենտրոնը Լասեմ բնակավայրից 82.2 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում՝ 591 կիլոմետր խորությամբ:
Ինդոնեզիան այսպես կոչված խաղաղօվկիանոսյան հրե օղակի մի մասն է, որտեղ տեղակայված են ամենաակտիվ տեկտոնական սալիկները, որոնցից շատերը տարեկան 7 սմ արագությամբ են շարժվում և այս հատվածում հաճախակի են երկրաշարժեր գրանցվում:
Տարեկան այստեղ գրանցվում է 6-7 հազար 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ: