Երբ 2008-ին Փաշինյանը գոռում էր «Մանվել-Մանվել» չգիտե՞ր, որ Մանվելը ոսկեզօծ թրեր ունի (տեսանյութ)
Բենիամին Մաթևոսյանն անդրադարձել է երեկ` սեպտեմբերի 19-ին, տեղի ունեցած վարչապետի և զոհվածների մայրերի հանդիպմանը: Նիկոլ Փաշինյանը զոհվածների մայրերին «ցույց տվեց» փողի տեղը, նա ասաց, որ Մանվերի ոսկեզօծ թրերն ու ունեցվածքը թող վաճառեին և բաժանեին իրենց մեջ, ինչը առաջացրել էր մայրերի դժգոհությունը:
«2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքների ժամանակ «թամադա» աշխատած Նիկոլ Փաշինյանը, երբ գոռում էր «Մանվել-Մանվել» չգիտե՞ր, որ Մանվելը ոսկեզօծ թրեր ունի, թե միայն վարչապետ դառնալուց հետո է դա «գաղտնի զեկույցներում» կարդացե՞լ: Էտ չեք, արա..»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Բենիամին Մաթևոսյանը:
Ստորև Ներկայացնում ենք, թե ինչպես 2008-ին լևոնականները, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը, օգնության էին կանչում ո'չ միայն Մանվել Գրիգորյանին ու նրա զորքին, այլև 2008 թվականի մարտի իրադարձությունների ժամանակ Պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած գեներալ Գագիկ Մելքոնյանին: