«Վերջին հանգրվան» ներկայացմամբ Վանաձորի «Բոհեմ»-ը հանգրվանեց ԻջևանումՀրդեհ՝ թեփով ու ալյուրով բեռնված բեռնատարում2023-ի այս օրը Արցախում քաnu էր, դժnխք էին դարձրել Արցախը. Մետաքսե Հակոբյան
9-ամյա հայ երեխան հшրձшկման է ենթարկվել Իսրայելում. նրա վրա պղպեղի սփրեյ են փչել (տեսանյութ)
Վտանգը կանխելու նպատակով Աշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից․ ՆԳՆ300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է. որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. ԱբրահամյանՍպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը. ՓաշինյանՀիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են. Փաշինյան
Անհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյան
Հունիսի 7–ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեարկեց «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի օգտին․ Փաշինյանի ելույթը ՄԱԿ ԳԱ-ում
Շառից, փորձանքից, իշխանությունից հեռու. «Հրապարակ»Միրզոյանն ու Բայրամովն են հանդիպելԱլավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»Պաշտոնը «ժառանգություն է թողնելու». «Հրապարակ»ԱՄՆ-ը շուրջ 7,5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին աջակցելու համարՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Ապացույցները՝ մամուլի հրապարակումներ են եւ տիրադավների խոսքը. «Հրապարակ»Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումը
Վազող տողեր

Իշխանությունը դնում է խնդիր՝ վարկաբեկել Վանեցյանին. Մարինե Սուքիասյան

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի անսպասելի հրաժարականը և դրան հաջորդած հայտարարությունն իշխանություններին շոկային վիճակում են դրել: Սա չի լինում թաքցնել, և սա, ըստ էության, հրապարակային ընդունվել է։

Ըստ շրջանառվող լուրերի, Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ հանդիպման ժամանակ ուղիղ հանձնարարական է տվել՝ ամեն կերպ էժանացնել, պարզունակացնել Վանեցյանի հրաժարականը՝ հորդորելով կեղծ և իրականությանը չհամապատասխանող լուրեր և վարկածներ հրապարակել, տիրաժավորել։

Խորհրդարանի, այսպես կոչված, ընդդիմադիր պատգամավորներին էլ հանձնարարական է տրված սուր քննադատության ենթարկել Վանեցյանին, փորձել նրան վարկաբեկել:

Վերջին օրերի մամուլի և սոցցանցերի մոնիտորինգը փաստում է, որ հանձնարարությունը սկսել է ի կատար ածվել։ Չի բացառվում, որ դրա ամբողջական համակարգումն իրականացնում է անձամբ վարչապետը, քանի որ խնդիրը իսկապես լուրջ է։

Շրջանառության դրված կեղծ վարկածները հիմնականում բաժանվում են երկու խմբի.

1. Վանեցյանը փորձում էր հների հետ պալատական հեղաշրջում կատարել

2. Վանեցյանը խոչընդոտում էր և թույլ չէր տալիս կոռուպցիոներներին բացահայտել։

Այս երկու խումբ հիմնական կեղծ վարկածներից հետո սկիզբ են առնում բազմաթիվ ենթավարկածներ՝ ամեն մեկը իր ֆանտազիայի չափով կատարում է հրահանգը։ Սկսած նրանից, թե հանդիպել է Ծառուկյանի հետ և մտնում է ԲՀԿ, մինչև՝ Միքայել Մինասյանի գրասենյակից ուղղորդված լինելը։

Ինչի՞ համար են այս վարկածները, և ինչի՞ համար է նման հրահանգը երկրի առաջին դեմքի մակարդակով։ Բացատրությունը բարդ չէ. Վանեցյանի հրաժարականը, մեծ հաշվով, առաջացրել է ներիշխանական ճգնաժամ։ Դա, բառիս բուն իմաստով, շոկային իրադարձություն է իշխանության համար, և դրա շարունակությունը դեռևս պարզ չէ։ Իշխանությանը ժամանակ է պետք՝ հասկանալու և հաշվարկելու հետևանքները, իսկ այդ ժամանակը պետք է լրացվի կեղծ վարկածներով. զբաղեցնել հասարակությանը մինչև իրավիճակի պարզումը։

Պարզ ասած՝ իշխանությունը դնում է խնդիր՝ վարկաբեկել Վանեցյանին։ Եթե հաջողվի դա իրականացնել, հետո կորոշի՝ հաջորդ փուլում ինչ անել։ Ի՞նչ պետք է անի Վանեցյանը. պահպանի սառնասրտություն այս փուլում, չընկնի իր համար ամեն օր հյուսվող հերթական տեղեկատվական թակարդը։ Հաջորդ փուլում էլ հանրության համար պիտի կետ առ կետ բացի իր հրաժարականի հիմնական ձևակերպումները։ Քանի դեռ դրանք չեն բացվել, փաստարկված չեն ներկայացվել, իշխանությունն իր ինքնապաշտպանության համար անելու է ամեն ինչ՝ ԱԱԾ հրաժարական տված պետին արժեզրկելու համար։ Իրականում պարտիան նոր է սկսվում։

Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»