Մարիա Զախարովան խոսել է Պարսից ծոցում ստեղծված իրավիճակի մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, խոսելով Պարսից ծոցում ստեղծված իրավիճակի մասին՝ ասել է, որ ԱՄՆ-ի և կոալիցիոն ուժերի նավատորմի ներկայությունն այնտեղ իրավիճակի կայունացման չի հանգեցնի:
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն այս տարածաշրջանում լարվածության թուլացման համար: Ցավոք, ԱՄՆ-ի և մի
շարք այլ երկրների վարած քաղաքականությունը չի հանգեցնում իրավիճակի հանդարտեցմանը»,- ասել է Զախարովան:
Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ կոալիցիոն ուժերը հատուկ հսկող ջոկատներ կստեղծեն, որոնք կհսկեն Իրանի և Եմենի միջև ընկած ջրային տարածքները: