«Վերջին հանգրվան» ներկայացմամբ Վանաձորի «Բոհեմ»-ը հանգրվանեց ԻջևանումՀրդեհ՝ թեփով ու ալյուրով բեռնված բեռնատարում2023-ի այս օրը Արցախում քաnu էր, դժnխք էին դարձրել Արցախը. Մետաքսե Հակոբյան
9-ամյա հայ երեխան հшրձшկման է ենթարկվել Իսրայելում. նրա վրա պղպեղի սփրեյ են փչել (տեսանյութ)
Վտանգը կանխելու նպատակով Աշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից․ ՆԳՆ300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է. որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. ԱբրահամյանՍպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը. ՓաշինյանՀիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են. Փաշինյան
Անհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյան
Հունիսի 7–ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեարկեց «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի օգտին․ Փաշինյանի ելույթը ՄԱԿ ԳԱ-ում
Շառից, փորձանքից, իշխանությունից հեռու. «Հրապարակ»Միրզոյանն ու Բայրամովն են հանդիպելԱլավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»Պաշտոնը «ժառանգություն է թողնելու». «Հրապարակ»ԱՄՆ-ը շուրջ 7,5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին աջակցելու համարՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Ապացույցները՝ մամուլի հրապարակումներ են եւ տիրադավների խոսքը. «Հրապարակ»Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումը
Վազող տողեր

ISF World Schools Championship Chess 2019-ի կազմակերպումը վստահվել է Հայաստանին

Սեպտեմբերի 18 -ին Ծաղկաձորում մեկնարկել է Շախմատի աշխարհի թիմային 1-ին առաջնությունը` ISF World Schools Championship Chess 2019-ը: Առաջնությունն ընթանում է 15-18 տարիքային խմբերի միջև:

2018թ. նոյեմբերի 15-19-ը ՌԴ Սոչիում կայացած դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիայի (ISF-ի) գործադիր կոմիտեի հերթական ժողովում Դպրոցականների շախմատի աշխարհի առաջին առաջնության կազմակերպումը վստահվել է Հայաստանին:

Շվեյցարական մրցակարգով` 9 տուրով ընթանալիք այս մրցաշարի բացման արարողությունն ու 1-ին և 2-րդ տուրերի հանդիպումները տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին,իսկ եզրափակիչ՝ 9-րդ տուրի պարտիաներն ու հանդիսավոր փակման արարողությունը կլինի սեպտեմբերի 24-ին: 1-ին անգամ կազմակերպվող ստուգատեսին մասնակցում է 7 երկրի` Հայաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Ուկրաինայի, Բելառուսի,Վրաստանի, և Բուլղարիայի 48 մարզիկ (22 աղջիկ, 26 տղա):

Հայաստանը ներկայանում է 8 թիմով՝ 16 պատվիրակով (8 տղա, 8 աղջիկ):

Առաջնությունն ընթանում է աղջիկների և պատանիների 2 խմբում՝ SCHOOL BOYS, SCHOOL GIRLS, և ընտրված՝ SELECTED BOYS, SELECTED GIRLS: Պատանիների՝ SCHOOL BOYS խմբում մասնակցում են 3 երկրի 4 թիմ՝ Երևանի թիվ 119,և թիվ 26 դպրոցների և Ռուսաստանի ու Բուլղարիայի ընտրանիները, ընդհանուր առմամբ՝ 8 մասնակցով: Երևանի թիվ 119 դպրոցը ներկայացնում են Դավիթ Սանթրյանն ուՎահան Նալբանդյանը, իսկ թիվ 26 դպրոցը՝ Սիմոն Թումանյանն ու Լյովա Դավթյանը: Աղջիկների՝ SCHOOL GIRLS խմբում հանդես են գալիս 3 երկրի 4 թիմ: ՀՀ-ից Ջրվեժի բազային և թիվ 6 դպրոցն, ու Ռուսաստանի և Բուղարիայի հավաքականների 8 մասնակից: Ջրվեժի բազային դպրոցի թիմը ներկայացնում են՝ Դիանա Ազատյանն, ուԱստղիկ Մանավազյանը, իսկ թիվ 6 դպրոցը՝ Նարե և Գոհար Ավագյանները:

Պատանիների՝ SELECTED BOYS խմբի մրցաշարում մասնակցում են 6 երկրի 8 թիմ՝ 16 մասնակցով: Հայաստանն ու Ռուսաստանը 2 -կան թիմ են ներկայացրել, Վրաստանը, Ուկրաինան, Հնդկաստանն ու Բելառուսը՝ 1-ական: ՀՀ 1-ին ընտրանու կազմում ելույթ են ունենալու՝ գրոսմայստեր Շանթ Սարգսյանն ու միջազգային վարպետ՝ Արթուր Դավթյանը, իսկ ՀՀ 2 -րդ հավաքականի կազմում ընդգրկված են ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանն ու Արեգ Շմավոնյանը: Սեպտեմբերի 19-ին 1-ին տուրում մրցել են հետևյալ զույգերը. Հայաստան-2 -Բելառուս Վրաստան- Ռուսաստան-2 Հնդկաստան- Ուկրաինա Հայաստան-1- Ռուսաստան-1 Աղջիկների SELECTED GIRLS խմբում մասնակցում են 5 երկրի (Հայաստան, Հնդկաստան, Ռուսաստան, Բելառուս, և Ուկրիանա) 7 թիմ՝ 14 մասնակցով. Սեպտեմբերի 19-ին 1-ին տուրում մրցել են հետևյալ զույգերը. Հայաստան-1- Ուկրաինա Հայաստան-2- Հնդկաստան-2 Բելառուս-Ռուսաստան:

Աղջիկների Հայաստանի 1-ին թիմի կազմում ընդգրկված են Աննա Խաչատրյանն ու Սրբուհի Սարգսյանը, 2 –րդ թիմում` Անահիտ Մկրտչյանն ու Մանե Հովհաննիսյանը:

Նշենք, որ ISF World Schools Championship Chess 2019-ի տնօրենն է Արայիկ Մեհրաբյանը, գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար, միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը: ISF World Schools Championship Chess 2019-ը կազմակերպվել է դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիայի՝ ISF-ի հովանու ներքո և օժանդակությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի և շախմատի ՀՀ ֆեդերացիայի համատեղ ջանքերով: Առաջնությունը կամփոփվի սեպտեմբերի 25-ին:

Ավելին տեսնելու համար անցեք հղումով.