«Ժամանակ». Փաշինյանը չի կարող ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնում նշանակել այն անձանց, ում ցանկանում է
«Ժամանակ» թերթը գրում է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ եւ ոստիկանության պետերի պաշտոններում նշանակել է ժամանակավոր պաշտոնակատարների, քանի որ այս պահին չի կարող նշանակել այն անձանց, ում ցանկանում է:
Փաշինյանը սպասում է, որ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունի ԼՀԿ-ի ներկայացրած օրենսդրական փոփոխությունը, որից հետո կկարողանա այդ պաշտոններում նշանակել համակարգից դուրս մարդկանց, քաղաքացիական անձանց:
Սպասվում է, որ այդ փոփոխությունը կընդունվի եւ ուժի մեջ կմտնի նոյեմբերի վերջին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում