Չինաստանում աղջիկը մահացել է, երբ փորձել է կրկնել փոփքոռն պատրաստելու համացանցի մեթոդը
Չինաստանում 2 աղջիկներ փորձել են փոփքոռն պատրաստել համացանցում տարածված եղանակով։ Աղջիկներից մեկը մահացել է, իսկ մյուսը հիմա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
14-ամյա աշակերտուհին, ում անունը Ժեժե էր, մահացել է, երբ փորձել է փոփքոռն պատրաստել Չինաստանում հայտնի բլոգեր Ms Yeah-ի Youtube-յան ալիքի մեթոդով։ Նրա 12-ամյա ընկերուհին վիրավորվել է և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Տեսանյութում բլոգգերը սպիրտային այրիչի վրա է պատրաստում փոփքոռնը։
Աղջիկները խախտել են մի շարք կաննոներ և արդյունքում պայթունից վնասվել։ Բլոգերի էջին հետևում են միլիոնավոր մարդիկ։