«Վերջին հանգրվան» ներկայացմամբ Վանաձորի «Բոհեմ»-ը հանգրվանեց ԻջևանումՀրդեհ՝ թեփով ու ալյուրով բեռնված բեռնատարում2023-ի այս օրը Արցախում քաnu էր, դժnխք էին դարձրել Արցախը. Մետաքսե Հակոբյան
9-ամյա հայ երեխան հшրձшկման է ենթարկվել Իսրայելում. նրա վրա պղպեղի սփրեյ են փչել (տեսանյութ)
Վտանգը կանխելու նպատակով Աշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից․ ՆԳՆ300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է. որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. ԱբրահամյանՍպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը. ՓաշինյանՀիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են. Փաշինյան
Անհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյան
Հունիսի 7–ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեարկեց «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի օգտին․ Փաշինյանի ելույթը ՄԱԿ ԳԱ-ում
Շառից, փորձանքից, իշխանությունից հեռու. «Հրապարակ»Միրզոյանն ու Բայրամովն են հանդիպելԱլավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»Պաշտոնը «ժառանգություն է թողնելու». «Հրապարակ»ԱՄՆ-ը շուրջ 7,5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին աջակցելու համարՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Ապացույցները՝ մամուլի հրապարակումներ են եւ տիրադավների խոսքը. «Հրապարակ»Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումը
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը լուծել է «Հայաստանի թիվ մեկ խնդիրը», մնացել է երկրորդը՝ նիհարելը

Այսօր սեպտեմբերի 21-ն է՝ Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձը, թվում է՝ Հայաստանի բազմադարյա պատմության կարևորագույն օրերից մեկը... 

Տոնի առթիվ Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Եռաբլուր: Ասել է թե՝ կողքի-կողքի են հավաքվել Հայաստանի նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, ինչպես նաև Արցախի նախագահը: 

Թվում էր՝ սույն պարոններն այսօր պետք է Եռաբլուրում հանգչող հերոսներին հիշեին, կիսվեին նրանց մասին պատմություններով, բացի այդ էլ շատ հարցեր, շատ խնդիրներ քննարկեին, Անկախության մասին միմյանց պատկերացումներով կիսվեին, Հայաստանի անկախության ամրապնդմանն ուղղված քայլերը քննարկեին, հազար ու մի մարտահրավերներին անդրադառնային, որոնք պարզապես չոքել են Փաշինյանի իշխանության դռանը, փոխարենը ՀՀ նախագահն ու վարչապետը ծաղիկները ձեռքին, դեմքի ամենալուրջ արտահայտությամբ, մտածելով, թե իրենց խոսքը տեսախցիկներին չի հասնում. քննարկում են իրենց ստամոքսն ուղարկածն ու չուղարկածը:

Մեծ հաշվով, ո՞ւմ է պետք նման ձևով հիշատակ հարգելը: Երկու բարձրաստիճան ղեկավարներն իրենց այս հարցուպատասխանով նմանվում են ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրանալիս արևածաղիկ կեղևազրկող երիտասարդներին: Նման պահվածքը մեկ այլ բացատրություն էլ կարող է ունենալ. վարչապետը վերջնականապես հրաժարվում է նախագահին հաշվի առնելուց ու նրա հետ որևէ հարց քննարկելուց և նրանց խոսակցության միակ թեման մնում է ուտելն ու չուտելը: 

Իսկ թե ինչի մասին կարող են զրուցել և նույնիսկ պարտադիր է, որ զրուցեն ՀՀ նախագահն ու վարչապետը, համառոտ հուշումներ. 

Անկախություն

Անկախությունից, կարծում ենք, նույնիսկ կարիք չկա բացատրելու, թե ինչու է պետք առնվազն այս օրը խոսել, քննարկել, արժևորել. սա աշխարհաքաղաքական նշանակության հարց է. պահպանումը շատ խելք ու ճկունություն է պահանջում, կորուստը ջախջախիչ հարված կլինի:

Ամուլսար

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում դասադուլներ, գործադուլներ են, վարչապետի կոչը՝ ապաշրջափակման մասին, արդյունք չեն տալիս: հանքը, ավելի շուտ, մոտ է շահագործմանը, հետևանքները ծանր են լինելու և՛ բնակչության, և՛ անձամբ Փաշինյանի համար: Ցույցեր բռնի ուժով ցրելու մեծ փորձ Փաշինյանը, առավել ևս նրա՝ նորանշանակ ոստիկանապետը, չունեն: Էլ չենք ասում՝ մարդկանց առողջությանը հասցվելիք հավանական վնասի մասին: Իսկ Փաշինյանը խոսում է ուտելուց-չուտելուց ու նիհարելուց...  

ԱԱԾ պետի հայտարարություն

Հայաստանի ազգային անվտանգության պետն ազատման դիմում է գրում՝ կոչ անելով երկրի վարչապետին՝ կանգ առնել ու սթափվել: ԱԱԾ պետը վարչապետի թիմում գրեթե միակն էր, ում գործունեության շնորհիվ Փաշինյանը 1.5 տարի թոզ փչեց իսկական հեղափոխության հույսով փողոց դուրս եկած ու իրեն հետևած քաղաքացիների աչքին: Վանեցյանը, հենց իշխանության իրականացրած հարցումներով, ամենաարդյունավետն էր աշխատում, նրա ռեյտինգն ամենաբարձրն էր: Վարչապետին կանգ առնելու կոչ է անում մեկը, ով ամենամանրակրկիտն է տեղեկացված երկրի սպառնալիքներին, ազգային անվտանգությանը սպառնացող երևույթներին, և այդ տեղեկացված մարդն իր վերադասին գրեթե բաց տեքստով ասում է, որ նա առաջնայինը երկրորդականից չի տարբերում: ԱԱԾ ղեկավարն անդունդի եզրին կանգնած վարչապետին գոչում է՝ կանգ առ, իսկ Փաշինյանը խոսում է ուտելուց-չուտելուց ու նիհարելուց...  

Բակո Սահակյանի հարցաքննությունը

Արցախի նախագահը հրավիրվում է հարցաքննության Մարտի 1-ի գործով: Գործադիրի ղեկավարության դուդուկի տարկ պարող ՀՔԾ-ն ծանուցումով հարցաքննության է հրավիրել Բակո Սահակյանին: Ասել է թե՝ շատ բարձրից այստեղ՝ Հայաստանում, թքած են ունեցել միջպետական հարաբերությունների այն չափանիշների վրա, որով սահմանվում է, որ անկախ եղբայրական պետության՝ Արցախի հանրապետության ղեկավարին այլ անկախ պետության որևէ մարմին չի կարող հարցաքննել: Իսկ Փաշինյանը խոսում է ուտելուց-չուտելուց ու նիհարելուց...  

Իսկ նախագահի մասին ընդհանրապես չենք խոսում. հեղափոխության օրերին հաշտարարի «դիմակը դեմքին» Սարգսյանը սկսել է նմանվել նախկին ԱԳՆ նախարարին, երբ ամենակարևոր պահերին «մկան ծակին հազար թուման էր տալիս»: 

Էլի շատ ու շատ թեմաներ կարող ենք հուշել սույն պարոններին, որ քննարկեն իրար տեսնելիս կամ զանգելիս:

Փաշինյանը Միացյալ Նահանգներ է մեկնում, ԱՄՆ-ի հետ հարաբերություններն առանձնապես ոգևորող չեն, իսկ Փաշինյանը խոսում է ուտել-չուտելուց ու նիհարելուց...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցնում է, որ Պուտինը Հայաստան է գալիս, իսկ Փաշինյանի հետ կհանդիպի, թե ոչ, միայն ենթադրությունների մակարդակում են, Հայաստան գալն ու վարչապետին չհանդիպելն ինքնին խնդիր են, իսկ Փաշինյանը խոսում է ուտել-չուտելուց ու նիհարելուց...  

Հայաստանում ու Արցախում աննախադեպ մասշտաբի զորահավաք է անցկացվելու, երկու երկրի սահմանների պաշտպանությունը գերնպատակ է: Մեր հարևան ու ոչ բարեկամ երկրի Պնախարարը պատրաստականություն է հայտնում մարտի դաշտում Արցախի հարցը որոշելը, իսկ Փաշինյանը խոսում է ուտել-չուտելուց ու նիհարելուց...  

Գազի գինը սպառնում է բարձրանալ, իսկ Փաշինյանը խոսում է ուտել-չուտելուց ու նիհարելուց...  

Ջերմուկում լարված իրավիճակ է, Փաշինյանի կադր մարզպետը թաթախված է «տղայական բազարների» մեջ, իսկ Փաշինյանը խոսում է ուտել-չուտելուց ու նիհարելուց... 

Բայց կարևորը...

Նիկոլ Փաշինյանը լուծել է «Հայաստանի թիվ մեկ խնդիրը», խնդիրը, ում «զոռին տալով», պահում է ճաղերի ետևում, և ուրեմն հանգիստ կարելի է խոսել ուտել-չուտելուց ու նիհարելուց...  

NEWSPRESS.am