Խոշոր պայթյուն Ղազախստանում․ 10 զինվորական հոսպիտալացվել է
Ղազախստանի զինապահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժած զինծառայողներ։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Ինչպես նշվում էԼմդեպքը տեղի է ունեցել զինվորական պարապմունքների համար նախատեսված վայրում, որը քաղաք Արիսից գտնվում է 60 կիլոմետր հեռավորության վրա։
Հայտնի է, որ վիրավորները պայմանագրային զինծառայողներ են։ Պայթյունի արդյունքում տուժել է 10 զինվորական։