Թուրքիան նախապատրաստվում է Սիրիայում օպերացիա իրականացնել
Թուրքիան վերջացրել է Սիրիայում օպերացիայի իրականացման նախապատրաստության աշխատանքները։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Ինչպես նշվում է, այս մասին Նյու Յորքում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։ Թուրքիայի նախագահի խոսքով՝ նա մեկ անգամ չէ, որ ուշադրություն է դարձրել այն փաստին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զենք ու զինամթերք է ուղարկում Սիրիայում գործող գրոհայիններին։
Նշենք, որ այս ֆոնին վերջին ժամանակներում լարվել են ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերությունները։