«Վերջին հանգրվան» ներկայացմամբ Վանաձորի «Բոհեմ»-ը հանգրվանեց ԻջևանումՀրդեհ՝ թեփով ու ալյուրով բեռնված բեռնատարում2023-ի այս օրը Արցախում քաnu էր, դժnխք էին դարձրել Արցախը. Մետաքսե Հակոբյան
9-ամյա հայ երեխան հшրձшկման է ենթարկվել Իսրայելում. նրա վրա պղպեղի սփրեյ են փչել (տեսանյութ)
Վտանգը կանխելու նպատակով Աշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից․ ՆԳՆ300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է. որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. ԱբրահամյանՍպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը. ՓաշինյանՀիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են. Փաշինյան
Անհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյան
Հունիսի 7–ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեարկեց «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի օգտին․ Փաշինյանի ելույթը ՄԱԿ ԳԱ-ում
Շառից, փորձանքից, իշխանությունից հեռու. «Հրապարակ»Միրզոյանն ու Բայրամովն են հանդիպելԱլավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»Պաշտոնը «ժառանգություն է թողնելու». «Հրապարակ»ԱՄՆ-ը շուրջ 7,5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին աջակցելու համարՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Ապացույցները՝ մամուլի հրապարակումներ են եւ տիրադավների խոսքը. «Հրապարակ»Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումը
Քաղաքականություն

Դուք այն անձը չեք, ով պետք է դասեր տա մեր վարչապետին. Արփինե Հովհաննիսյանը՝ ադրբեջանցի պատվիրակին

Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Վարշավայում «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպության անունից մասնակցել եմ ԵԱՀԿ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերին նվիրված տարեկան հանդիպմանը։ Հայաստանից մասնակցում էին քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Սիրանուշ Սահակյանը, Դանիել Իոաննիսյանը, Արթուր Սաքունցը, Նինա Կարապետյանցը եւ այլք։ Հանդիպման ժամանակ հանդես եմ եկել ելույթով, որի հիմնական առանցքը դատական իշխանության խնդիրներն էին։

Պետք է նշեմ, որ մինչ Հայաստանի ներկայացուցիչները ելույթները, հանդես եկավ Ադրբեջանի ներկայացուցիչը՝ իր պարտքը համարելով անդրադառնալ ՀՀ-ում ստեղծված իրավիճակին եւ ժողովրդավարության դասեր տալ Հայաստանի Հանրապետությանը։ Ելույթիս ժամանակ արձագանքեցի նաեւ Ադրբեջանի ներկայացուցչին՝ խորհուրդ տալով մտորել սեփական երկրում ժողովրդավարության մասին։ (տես՝ ելույթի տեքստը) Ադրբեջանցի պատվիրակին հայկական կողմից հակադարձեց նաեւ Նինա Կարապետյանցը։

։
Հետաքրքրական է, որ Դանիել Իոաննիսյանը, որ ելույթ էր ունենում ինձնից անմիջապես հետո, իր 2,5 րոպեանոց ելույթի մեկ րոպեն նվիրեց ինձ՝ մեղադրելով Հայաստանի դատաիրավական համակարգի բոլոր հնարավոր արատների համար՝ դիտարկելով ինձ որպես անկախության երաշխավոր!!

Իհարկե հասկանում եմ, թե երկրի ներսում նա ինչ օրակարգով է առաջնորդվում, բայց զարմանալի է, որ այդ նույն օրակարգը բերվում է երկրից դուրս։ Չարժե՞ր արդյոք ժամանակի գոնե տասը վայրկյանը ադրբեջանցի պատվիրակին արձագանքելուն տրամադրել՝ անհավասար բաժանելով իմ ու իր միջեւ՝ ի վնաս ինձ։

Այսօրվա ելույթիս տեքստը ստորեւ՝

Հարգելի գործընկերներ,
Ինձ համար պատիվ է մասնակցել ԵԱՀԿ կողմից ժողովրդավարության հարցերին նվիրված այս միջոցառմանը։ Նախկինում ես նույնպես պատիվ եմ ունեցել մասնակից լինել ԵԱՀԿ հանդիպումներին, սակայն սա առաջին անգամն է, երբ մասնակցում եմ որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ։

Սակայն մինչեւ իմ ելույթը ես կցանկանայի համառոտ անդրադառնալ ադրբեջանցի գործընկերոջ բարձրացրած հարցերին։

Պետք է նշեմ, որ դուք այն անձը չեք, ով պետք է գնահատի Հայաստանում ժողովրդավարության մակարդակը եւ դասեր տա մեր վարչապետին։

Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ուստի ես իրավունք ունեմ եւ պետք է դա անեմ։
Բազմիցս, նաեւ ԵԽԽՎ-ում, ասել եմ, որ այն ինչ տեղի ունեցել Հայաստանում եւ հնարավոր է եղել Հայաստանում, Ադրբեջանում անգամ պատկերացնել հնարավոր չէ։

Հարգելի գործընկերներ,

Հիմա ես կներկայացնեմ իմ երկրում կատարվող մի քանի մտահոգիչ փաստեր՝ առանց իմ մեկնաբանության եւ դուք դրա հիման վրա կկատարեք ձեր եզրահանգումները։

• Արդյոք մտահոգիչ չէ՞, որ իշխանության համար անցանկալի որոշում կայացրած դատավորի աշխատասենյակը խուզարկվում է նրա բացակայության ժամանակ,երբ դատավորը արձակուրդում է, իսկ այնուհետ՝ նրա լիազորությունները կասեցվում են։

• Արդյոք մտահոգիչ չէ՞, որ նոր կառավարության աջակցությունը վայելող դատավորը, որը ընտրվել է օրենքների խախտմամբ, ստանձնելով պաշտոնը, երդվում է որպես ՍԴ նախագահ՝ վիճարկելով ՍԴ նախագահի պաշտոնավարման եւ ողջ դատարանի օրինականությունը՝ կառավարության ամուր աջակցության հիման վրա։

•Արդյոք մտահոգիչ չէ՞, որ Վենետիկի հանձնաժողովը գնահատում է, որ նման հայտարարության՝ խորհրդարանական մեծամասության կողմից ողջունվելը անհանգստացնող է, եւ իր մեջ գործող դատավորների գործունեության միջամտության ռիսկ է պարունակում։

• Արդյոք մտագոհիչ չէ՞, որ իր հարցազրույցում վարչապետը, խոսելով դատավորների մասին,օգտագործում է հետեւյալ բառապաշարը. «Գնացել են անկյուններում իրենց հին տերերին են փնտրում։ Դռների տակ վնգստում են՝ եկեք մեզ տիրություն արեք։»։

• Արդյոք մտահոգիչ չէ՞, երբ Կառավարությունը իրավական կաշառքի տեսքով անաշխատ եկամուտ է առաջարկում ՍԴ դատավորներին՝ վաղ կենսաթոշակի անցնելու համար։

• Արդյոք մտահոգիչ չէ՞ որ ՍԴ որոշումից հետո իշխող խմբակցությունը ՍԴ նախագահի նկատմամբ սկսում է լիազորություններ դադարեցման գործընթաց։

Հարգելի գործընկերներ,

ԵԱՀԿ Կիեւյան հանձնարարականների համաձայն՝ դատավորները չպետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց որոշումների կամ վճիռների բովանդակության, այդ թվում` տարբեր դատարանների կողմից իրավական նորմերի տարաբնույթ մեկնաբանության, դատական սխալների օրինակների կամ դատարանների քննադատության համար։

Վերոգրյալի լույսի ներքո, կարծում եմ, Հայաստանում ստեղծված իրավիճակը հակասության մեջ է ԵԱՀԿ չափանիշների հետ։ Այդ պատճառով, կարծում եմ, միջազգային հանրությունը պետք է արձագանքի վերոգրյալ իրադարձություններին եւ մանրամասն մոնիթորինգի ենթարկի Հայաստանում ստեղծված իրավիճակը»։