Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան կողաշրջվել է. կա տուժած
Սեպտեմբերի 24-ին, ժամը 01:56-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 199-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռոբերտ Գ., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան: