300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է. որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. ԱբրահամյանՍպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը. ՓաշինյանՀիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են. Փաշինյան
Անհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյան
Հունիսի 7–ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեարկեց «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի օգտին․ Փաշինյանի ելույթը ՄԱԿ ԳԱ-ում
Շառից, փորձանքից, իշխանությունից հեռու. «Հրապարակ»Միրզոյանն ու Բայրամովն են հանդիպելԱլավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»Պաշտոնը «ժառանգություն է թողնելու». «Հրապարակ»ԱՄՆ-ը շուրջ 7,5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին աջակցելու համարՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Ապացույցները՝ մամուլի հրապարակումներ են եւ տիրադավների խոսքը. «Հրապարակ»Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ
Վազող տողեր

Ինչ է ակնարկում ԵԿՄ նախագահը իր 7000-անոց ուժով

Երկրապահ կամավորների միության նախագահ Սասուն Միքայելյանն այսօր հպարտությամբ հայտարարել է՝ Աստված մի արասցե, եթե ոտնձգություն լինի, 7000 մարդ կկանգնի մեր զինվորի կողքին առաջնագծում, իսկ դա մեծ ուժ է։ Այո՛, ճիշտ է Միքայելյանը՝ 7000 հոգին մեծ ուժ է, և հնարավոր է այդ մեծ ուժն օգտագործվի այլ նպատակով։ 

Սասուն Միքայելյանը մեծ ուժի մասին խոսելուց զատ, խոսել է նաև Արթուր Վանեցյանի հետ իր ունեցած ընկերական հարաբերությունների մասին։

«Արթուր Վանեցյանն իմ ընկերն է, միասին ճանապարհ ենք անցել, իմ ընկերն էլ մնալու է»,-ասել է նա։

Սասուն Միքայելյանն ընդգծել է նաև՝ ոչ ոք սպայի ուսադիրն աղբաման նետելու մասին խոսելու իրավունք չունի։

Միքայելյանի այսօրվա պատասխաններն ուղղված են մեկ օր առաջ Փաշինյանի արած արտահայտությունների դեմ։

Այո՛, Փաշինյանը, որն անգամ զինվորական ծառայություն չի անցել, իրավունք չունի խոսել սպայի ուսադիրներից, բայց դա նրան չի խանգարել, որ ոչ միայն խոսի, այլ դրանք աղբաման հասցնի։

Այո՛, Փաշինյանը, որ կարիք ունի սթափության, առաջին հետևողը պետք է լիներ Վանեցյանի սթափության կոչին, բայց անում է ճիշտ հակառակն ու ատելության մաղձով իրար խառնում ամեն ինչ ու ամենքին՝ չխնայելով ընդամենն օրեր առաջ իր թիմում աշխատող կադրին, որն իր քչախոսությամբ շատ ավելի բարձր վարկանիշ ունի, քան նույն ինքը՝ Փաշինյանը։

Եվ հիմա, երբ օր օրի ավելանում է հասարակության դժգոհության ալիքը, երբ ամեն վայրկյան այդ նույն հասարակությունն ականատես է լինում, որ Փաշինյանը զբաղված է ոչ թե իրենց կյանքի որակը բարձրացնելով, այլ ընդամենը հանրահավաքներ կազմակերպելով՝ ընդհուպ դրա համար պետբյուջեից ծախսելով 350 հազար դոլար, սկսում է հասկանալ նրա՝ ամեն տեղ անգամ յուրայինների, եկեղեցականների շարքերում թշնամիներ ման գալու մարմաջը, չէ՞ որ Փաշինյանը կարող է պայքարել միայն իր իսկ ստեղծած թշնամիների դեմ։

Իսկ հիմա, երբ շրջանառվում են հեղաշրջման մասին լուրեր, Սասուն Միքայելյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցնում է իր ունեցած ուժի մասին, որին գուցե գումարվի Վանեցյանի ուժն ու «սևերի» ողջ բազմությունը՝ գահից գցելով այն ղեկավարին, ով այդ գահն օգտագործեց միայն ինքնահաստատվելու, պոպուլիստական արդեն կրկնվող հայտարարությունների ու մարդաորսության համար։

NEWSPRESS.am