Վլադիմիր Զելենսկին Դոնալդ Թրամփին հրավիրել է Ուկրաինա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսել է այն մասին, որ ցանկանում է Ուկրաինա հրավիրել իր կոլեգա Դոնալդ Թրամփին։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Զելենսկին Թրամփի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինան քաղաքական աջակցություն է ստանում։ Նա նաև ընդգծել է, որ արդեն երկար տարիներ ԱՄՆ-ի նախագահը չի այցելել Ուկրաինա։
Այդ իսկ պատճառով Զելենսկին Թրամփին նշել է, որ ժամանակն է Ուկրաինա գալու։