Հոնկոնգում դաժանաբար ծեծի են ենթարկել քաղաքական գործչի․ նա գտնվում է ծանր վիճակում
Հոնկոնգում անհայտ անձիք ծեծել են տեղի օրենսդիր մարմնի անդամ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցչին, ով դեմ էր հանդես գալիս «Արտահանձման մասին» օրենքում լրացումներ կատարելուն, և այդ ամենը նկարահանել են տեսախցիկով:
Դեպքը տեղի է ունեցել ավտոկայանատեղիից ոչ հեռու. երեք հոգի հարձակվել են քաղաքական գործչի վրա և դաժանաբար ծեծել նրան: Վերջինս այժմ գտնվում է հիվանդանոցում՝ ծանր վիճակում: Դեմոկրատական կուսակցության մեկ այլ ներկայացուցչի խոսքով՝ սա առաջին անգամը չէ, որ հարձակվում են իրենց կուսակցության անդամների վրա, նախորդ երկու ամսվա ընթացքում նմանատիպ մի քանի դեպք էլ է գրանցվել:
Նրա խոսքով՝ այդ կերպ անհայտ ուժերը փորձում են վախեցնել կուսակցությանը և ստիպել, որ իրենք լռեն:
Հիշեցնենք, որ Դեմոկրատական կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ դեմ է «Արտահանձնման մասին» աղմկահարույց օրենքին, ինչի պատճառով շուրջ երեք ամիս է, ինչ Հոնկոնգում չեն դադարում մասսայական ցույցերը: