Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Փաստ». «Մարդիկ, ում «վերևները» վստահել են, փորձում են ԵՊՀ-ն ծառայեցնել իրենց անձնական շահերին»

«Փաստ» թերթը գրում է.

«Երևանի պետական համալսարանի շուրջ կրքերը շարունակում են բորբոքվել: ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որով տեղեկացրել էր, որ ԵՊՀ հարյուրամյակին նվիրված միջոցառումները համակարգող կառավարական հոբելյանական հանձնաժողով չի ստեղծվել, տոնական միջոցառումների անցկացման համար կառավարությունը տրամադրել է ընդամենը 36 մլն դրամ և, ըստ նախնական պայմանավորվածության, թե՛ ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստին, թե՛ գլխավոր խորհրդաժողովին երկրի վարչապետն ու նախագահը չեն մասնակցելու:

«Փաստի» հետ զրույցում, խոսելով ստեղծված իրավիճակի մասին, Ափոյանը նշում է՝ ցավն այն է, որ ընդհանրապես վերաբերմունք չկա Երևանի պետական համալսարանի նկատմամբ: «Հիմա ԵՊՀ-ն անտարբեր վիճակում է հայտնվել, որևէ մեկին չի հուզում, թե համալսարանն ո՞ւր կգնա, ի՞նչ կլինի:

Համալսարանը մի քանի հոգու պատասխանատվության տակ է, որոնք ո՛չ համալսարանի հոգսերով են ապրում, ո՛չ իրենց հետաքրքրում է, թե համալսարանն ինչ կլինի: Իրենց կյանքում մատը մատին չեն տվել համալսարանի համար մի բան կառուցելու, քարը քարին դնելու համար: Երկրի քաղաքական ընդհանուր վիճակը խառն է, պատասխանատու լիազոր մարմինները չեն հասցնում հետաքրքրվել այս հարցերով, և համալսարանը մնացել է ստվերում:

Ու այդ մարդիկ, ում «վերևները» վստահել են, փորձում են համալսարանը ծառայեցնել իրենց անձնական շահերին: Իմ խորին համոզմամբ, համալսարանը ենթարկվում է մեծ ճնշումների:

Ունենք հոգաբարձուների խորհուրդ, որտեղ հարցերը չեն քննարկվում՝ ի շահ համալսարանի: Դրանք խորը վերլուծության չեն ենթարկվում:

Եթե հոգաբարձուների խորհրդի կազմին նայեք, այն հիսուն տոկոսին, որն առաջադրվել է կառավարության կողմից, վստահ եմ՝ այդ կազմից շատերին՝ ութսուն տոկոսին որ հարցնեք, իրենք չգիտեն՝ ինչի համար են եկել ու քվեարկել:

Ուղղակի տեսել են, որ հոգաբարձուների խորհրդի նախագահն առաջարկել է այդ հարցը, կողմ են արտահայտվել:

Մարդը քվեարկում է, կառուցվածքային փոփոխության վերաբերյալ որոշում է կայացնում, բայց որևէ վերլուծություն չի անում, այս դեպքում ցանկացած տրամաբանող մարդու մոտ հարց է առաջանում. այդ մարդն ի՞նչ հիմքով է կողմ կամ դեմ քվեարկել, ո՞րն է նրա համոզմունքը:

Այդ մարդը երբեք չի մտել համալսարան, չի տեսել, թե այն ինչ հոգսերով է ապրում, ինչի կարիք ունի, բայց կողմ է քվեարկում: Այստեղ այլ կարծիք լինել չի կարող, քան այն, որ մարդն իմիջիայլոց քվեարկում է: Նրանց էլ պետք չի մեղադրել, մեղավորներին, այդ անտարբերությունը պետք է ավելի վերև փնտրենք»,-ասում է ԵՊՀ ուսխորհրդի նախագահը»:

Մանրամսները` թերթի այսօրվա համարում