Հակառակորդի հնարավոր գործողությունները չեզոքացնելու համար մի շարք որոշումներ են ընդունվել
ԱՀ նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին օրերին հակառակորդը սադրանքների է գնում, մեր դիրքապահները ծառայությունը տանում ըստ իրավիճակի պահանջների։
ՊԲ փոխանցմամբ էլ, զորքերի և զորատեսակների ներգրավմամբ ընթացող ռազմավարական զորավարժությունների երկրորդ օրը բանակի և ենթակա ստորաբաժանումների ղեկավարման կետերում, համաձայն առկա իրադրության և ըստ այդմ՝ տրված ներմուծականների, ընդունվել են մի շարք որոշումներ հավանական հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու և կայուն պաշտպանություն կազմակերպելու ուղղությամբ:
Հատկանշական է, որ ուսումնավարժական միջոցառումների ընթացքում, ինչպես տարբեր աստիճանի հրամանատարական օղակների և շտաբերի կողմից որոշումների ընդունման, այնպես էլ զորքերի մակարդակով դրանց իրականացման ժամանակ բավականին նպատակասլաց կերպով հաշվի են առնվում դասական ռազմարվեսի պահանջները, այդ թվում՝ Արցախյան առաջին պատերազմում և 2016թ. ապրիլյան քառօրյայում արձանագրված առավել ուսանելի դասերը»: