Կոտայքի մարզում բախվել են ՊԲ КамАЗ-ն ու Opel-ը, կա վիրավոր․ Shamshyan.com
Ժամը 20:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ Արծվի թևերի մոտ, բախվել են Opel մակնիշի և КамАЗ մակնիշի ՊԲ 1Ն-075 համարանիշի ավտոմեքենաները,- հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն:
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ըստ հաղորդմամբ՝ КамАЗ-ը հաշվառված է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հաշվեկշռում։