NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«168 ժամ». Իջևանի ընտրություններից առաջ կալանավորվածներին ազատ են արձակել

«168 ժամ» թերթը գրում է.

«Իջեւանյան անտառահատների ու ոստիկանության՝ հուլիսի կեսերին տեղի ունեցած բախումների ժամանակ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հասարակական լուրջ հուզումներ եղան Տավուշի մարզում։ Եղան նաեւ ձերբակալվածներ, որոնցից 13 անձի մեղադրանք առաջադրվեց։ Նրանցից 10-ը կալանավորվեցին։

Ըստ Քննչական կոմիտեի՝ «Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով, այն է՝ զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանությունը, ինչպես նաեւ խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից կամ կազմակերպված խմբի կողմից: Ինչպես նաեւ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»:

Հուլիսի 22-ի դրությամբ քրեական գործի շրջանակներում 11 անձ դեռ որոնվում էր։

Եվ ահա 168.am-ին տեղեկություններ հասան, որ իջեւանյան բախումների դեպքերով կալանավորված անձինք գտնվում են ազատության մեջ, եւ դա կապված է Իջեւանի քաղաքապետի սպասվելիք ընտրությունների հետ։ Ներկայիս իշխանությունները, ովքեր մշտապես քննադատում էին նախկիններին ընտրություններից առաջ բանտերում գտնվող թաղային հեղինակություններին ազատ արձակելու եւ ընտրությունների ժամանակ ձայներ բերելու համար նրանց օգտագործելու մեջ, այժմ, փաստորեն, իրենք են հաճույքով օգտվում այդ ռեսուրսից եւ իջեւանյան բախումների ժամանակ առավել ակտիվություն ցուցաբերած կալանավորված անձանց ազատ արձակում, թերեւս, համապատասխան ծառայության դիմաց։

Գաղտնիք չէ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր քավորին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տավուշի նախկին մարզպետ Վահե Ղալումյանի եղբորը, նշանակել է Իջեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար՝ քաղաքապետի ընտրություններում արդեն իսկ նրան ընտրված քաղաքապետ տեսնելու ակնկալիքով։

Ի դեպ, Իջեւանի քաղաքապետի ընտրությունները պետք է տեղի ունենային սեպտեմբերին, սակայն, քանի որ ծառահատումների դեպքերով բախումներից հետո այստեղ մեծապես սասանվել էր Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը, եւ սեպտեմբերին նրա թեկնածուն հաղթելու շանս չէր ունենա, որոշվեց այն տեղափոխել ավելի ուշ ժամկետներ, որպեսզի կարողանան լավ նախապատրաստվել, որ անակնկալներ չլինեն։

Իջեւանում խոսում են, որ վարչապետի քավոր Հայկ Ղալումյանն անձամբ է այցելում կալանավորվածների ընտանիքներին, խոստանում միջնորդել վերջիններիս ազատ արձակել, միայն թե նրանք ընտրությունների ժամանակ աշխատեն իր օգտին ու ձայներ բերեն։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ, եթե այդ անձինք հասարակական լուրջ վտանգավորության արարք էին կատարել, ավելին՝ մարմնական վնասվածքներ էին պատճառել իշխանության ներկայացուցիչներին, ինչո՞ւ են հիմա ազատության մեջ, իսկ եթե այնքան էլ ծանր չէր նրանց կատարած արարքը, ինչո՞ւ այն ժամանակ կալանավորվեցին։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը մեր այն հարցին, թե արդյո՞ք նշված կալանավորված անձինք ազատության մեջ են գտնվում, պատասխանեց, որ դատարանը փոխել է նրանց բոլորի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, ազատ են արձակվել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում