Բերման են ենթարկել Սեյրան Սարոյանի որդուն
Երեկ՝ սեպտեմբերի 25–ին ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի որդուն՝ Աշոտ Սարոյանին։
Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ոստիկանությունից։
Աշոտ Սարոյանին բերման են ենթարկել Էջմիածնի բնակիչներից մեկին հարվածելու կասկածանքով։
Նախնական տեղեկություններով՝ Սարոյանը վիճաբանել է Էջմիածնի դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի ուսուցչի հետ՝ կրտսեր եղբորը նեղացնելու համար և հարվածել նրան։ Դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։