Մնացականյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի ոչ պաշտոնական հանդիպմանը
ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքերի շրջանակներում, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի ոչ պաշտոնական հանդիպմանը, որը նախաձեռնվել և հյուրընկալվել է կառույցում Հունաստանի նախագահության կողմից։ Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվության ծառայությունից։
Քննարկվել են կառույցի շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր:
Իր խոսքում Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները ՍԾՏՀԿ շրջանակներում տարածաշրջանային համագործակցության առնչությամբ՝ առանձնակի կարևորելով կառույցի արդյունավետության բարձրացումը: Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը կարևորել տարածաշրջանում կազմակերպության կանոնադրությամբ նախանշված առաջնահերթությունների իրագործման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը: