300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է. որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. ԱբրահամյանՍպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը. ՓաշինյանՀիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են. Փաշինյան
Անհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյան
Հունիսի 7–ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեարկեց «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի օգտին․ Փաշինյանի ելույթը ՄԱԿ ԳԱ-ում
Շառից, փորձանքից, իշխանությունից հեռու. «Հրապարակ»Միրզոյանն ու Բայրամովն են հանդիպելԱլավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»Պաշտոնը «ժառանգություն է թողնելու». «Հրապարակ»ԱՄՆ-ը շուրջ 7,5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին աջակցելու համարՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Ապացույցները՝ մամուլի հրապարակումներ են եւ տիրադավների խոսքը. «Հրապարակ»Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ
Վազող տողեր

Արդյո՞ք այս ամենն արժեր, որ մեր հարկատուները վճարեին 165 միլիոն դրամ միայն անձնական ինքնաթիռ վարձակալելու համար. Նաիրա Կարապետյան

Ինչպես և սպասվում էր, վարչապետ Փաշինյանն առիթը բաց չթողեց ևս մեկ անգամ խոսելու 2018-ի Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին, չմոռանալով կրկին շեշտադրել, որ որևէ օտար հովանավորություն չի եղել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը: 

«Եկեք համաձայնեք, որ այսպիսի բարձր ամբիոնից ելույթ ունենալիս պետք է հաշվարկել հնչած ամեն մի մտքի արժեքն ու ազդեցությունը, դնել հստակ նպատակներ և հասնել այդ նպատակներին՝ շատ անգամ տողատակերով...

Ուստի, հարցեր են առաջ գալիս. ո՞րն է այս հիշատակման նպատակը, ի՞նչու է վարչապետը նորից ու նորից կրկնում սա, ո՞ւմ համար...

Ելույթում բավականին երկար անդրադարձ կա «նախկին կոռումպացված վերնախավին», որ դիմադրում է բոլոր հնաչրավոր մեթոդներով։ Զարմանալի է, որ վարչապետը մեղադրում է անգամ որոշ ԶԼՄ-ների՝ վերոնշյալ վերնախավին ծառայելու մեջ։

Եվ կրկին խորհելու հարցեր. ի՞նչ է սա, ինչո՞ւ է վարչապետը խոսում այս մասին ՄԱԿ-ի ամբիոնից, ի՞նչ գործողությունների է նախապատրաստում միջազգային հանրությանը։

Բայց հատկապես զարմացրել է վարչապետի ելույթում տեղ գտած այս միտքը. «Իշխանության գալուց անմիջապես հետո մենք նախաձեռնեցինք աննախադեպ արմատական միջոցառումների փաթեթ ժողովրդավարական ինստիտուտների ՍՏԵՂԾՄԱՆ նպատակով: Դրանց թվում են, օրինակ, բոլոր տնտեսական և քաղաքական խաղացողների համար համահավասար դաշտի և անկախ դատական, հակակոռուպցիոն մարմինների ստեղծմանն ուղղված ջանքերը: Կանանց իրավազորումը ևս մեկ ոլորտ է, որտեղ մենք արել ենք համարձակ քայլեր՝ տեսանելի արդյունքներ գրանցելու համար»։

Սա մեկնաբանելու համար նախ պետք է մոռանալ վերջին տասնամյակում բոլոր տեսակի հեղինակավոր միջազգային կազմակերպությունների զեկույցները՝ մեր երկրում ժողովրդավարության վերաբերյալ։

Այո, նախկին իշխանությունները բոլորն էլ ունեցել են բացեր, եղել են սխալներ, բայց այսպես հիմնահատակ ջնջել նախկինում եղած ամեն ինչ, կարծում եմ, առնվազն ազնիվ չէ։ Իսկ կանանց իրավազորման խնդիրը, կարծում եմ, լուծված է եղել դեռևս Խորհրդային ժամանակներում։

Ինչևէ, վարչապետի ԱՄՆ կատարած գերթանկարժեք այցից մեզ մնաց.

— ՄԱԿ-ի ամբիոնից արված այս ելույթը, որը փորձեցինք երեք մասով վերլուծել,
— մի արարողակարգային լուսանկար, — մի շրջանակային համաձայնգիր՝ Կալիֆորնիայի նահանգի և Հայաստանի Հանրապետության միջև, որն իրավական տեսանկյունից ոչինչի չպարտադրող և ընդամենը ցանկությունների ամրագրում հանդիսացող մի փաստաթուղթ է,
— մի քանի low importance հանդիպումներ,
—մի քանի այցելություններ, ելույթներ, հանդիպիմներ հայ համայնքի հետ, բաղձալի այցելություն Նյու Յորք Թայմզ,

արձանագրեցինք, որ Լոս Անջելեսը Հայաստանի մարզ է, իսկ այնտեղ ապրող հայերը՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

և մնաց մի ծանր նստվածք, որ վարչապետը պատրաստ է անգամ Հայ առաքելական եկեղեցին «ծնկի բերել»՝ նրա հետ տարբերվող կարծիք ունենալու դեպքում։

Արդյո՞ք այս ամենն արժեր, որ մեր հարկատուները վճարեին 165 միլիոն դրամ միայն անձնական ինքնաթիռ վարձակալելու համար, չհաշված այլ ծախսերը, մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։

Թե բա՝ ժողովրդավարական վերափոխումները Հայաստանում անշրջելի են...»: