Գոռ Մինասյանը փոքր արծաթ նվաճեց պոկում վարժությունում (տեսանյութ)
Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել գերծանր քաշային ծանրորդները:
+109 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գոռ Մինասյանը պոկում վարժությունում 212 կգ արդյունքով նվաճեց փոքր արծաթե մեդալ:
Փոքր ոսկին նվաճեց այս քաշային կարգում անգերազանցելի վրաց մարզիչ Լաշա Տալախաձեն 220 կգ արդյունքով, ինչն աշխարհի ռեկորդ է:
Մեր մյուս ներկայացուցիչ Ռուբեն Ալեքսանյանը պոկում վարժությունում գրանցեց 192 կգ արդյունք: Նրա արդյունքը 6-րդն էր: