Մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում, լույս չի լինիԱսել է, որ ՔՊ-ականների կարիքը չունի, ինքը միայնակ էլ հաղթանակ կտանի.«Հրապարակ»Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ինչով է պայմանավորված բանակում զոհերի թվի աճը. «Հրապարակ»Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ» Շոու` տիրադավների մասնակցությամբ. «Հրապարակ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ» ՔՊ-ն «ստրախովկայով» է գործում. «Հրապարակ»Իսրայելցի զինվորները հարձակում են գործել Հորդանան գետի Արևմտյան ափի ուղղությամբ. կան վիրավորներ և առևանգվածներՁայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Ռուսական բանակը զանգվածային գրոհ է սկսել Խարկովի ուղղությամբ. կան վիրավրոներԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըԳրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. ԴանիելյանԱվելի քան 102 մլն դոլարի գինի՝ դեպի ՌուսաստանԹուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազԴատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջՎաղը նախատեսվում է բացել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների ևս երկու կլաստերԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էԵրևանի Սեբաստիա փողոցում «Hyundai»-ն բախվել է կայանված «Ford»-ին․ կա տուժածԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԿարո՞ղ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չստորագրել խաղաղության պայմանագիրը. ամերիկացի փորձագետԹրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներ գնելն անտեսելու համար«Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումԼակոտապետության գաղափարով են առաջնորդվում. ընդդիմադիր պատգամավորը թաղապետարանի քայլերի մասին (տեսանյութ)Բաքվում ցուցարարները չորս մեքենա են հրկիզել. ձերբակալվել է ավելի քան 200 մարդԵվրասիական զարգացման բանկը ներկայացրել է տարվա վերջի գնաճի մակարդակի կանխատեսումըԼևոն Զուրաբյան․ «Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհերՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըԼարված իրավիճակ Շինարարների փողոցում. քաղաքապետարանը ապամոնտաժում է կառույցները (տեսանյութ)ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՍլովենիայի նախկին նախարարը կհամանախագահի Թամամյանի նախընտրական խորհուրդըԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըՍյունիքում 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցումՄեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերըՌուսական ուժերը հարվածել են Նիկոլաևի մարզում գտնվող «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնին․ ՌԴ ՊՆԹափառող շունը կծել է Վրաստանում Իրանի դեսպանինՀՀ-ն ու Ֆրանսիան քննարկել են արտաքին քաղաքականության և միջազգային առևտրի ոլորտներում գործակցությունըՄակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ ԶաքարյանԻ՞նչ անել տարհանման ժամանակ․ իրազեկում է ՆԳ նախարարությունը
Հասարակություն

Իսկ ինչո՞ւ չոլորեցին դատարանների դռներ փակող, դատավորներին հրող, քաշքշող, վիրավորող ու վայր գցող քաղաքացիների թևերը

Նայում եմ կադրերը, թե ինչպես են երկու ուժեղ ոստիկաններ ոլորել դատավորին վիրավորած (կամ հարց տված) երիտասարդի` Նարեկ Մութաֆյանի թևերն ու ինչպես են նրա գլուխը գրեթե գետնին քսելով` տանում ոստիկանություն...

Նարեկ Մութաֆյանին ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի հատկանիշներով. այսինքն` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու պատճառով:

Ես իհարկե դեմ չեմ, որ անկարգություններ կատարող անձինք պատժվեն, բայց զարմանում եմ. եթե դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար համապատասխան պատժամիջոց կա ու նման պատժի են ենթարկում, ապա ինչո՞ւ Սահմանադրական դատարանի դիմաց դատավոր Ալվինա Գյուլումյանին վիրավորած կանանց ու տղամարդկանց թևերը նույնպես չոլորեցին ու չձերբակալեցին:

Քաղաքացիները ՍԴ դատավորի վրա հարձակվել, քաշքշում ու փորձում էին նույնիսկ հարվածել նրան: Ոստիկանները դատավորին հազիվ էին պաշտպանում: Խեղճ կինը, բառի ամենաուղիղ իմաստով, պարզապես փախուստի դիմեց...

Կամ նույն տրամաբանության մեջ ինչո՞ւ չպատժվեցին դատարանների դռներ փակած ու դատավորներին վիրավորող քաղաքացիները: Էլ չենք ասում, որ այդ քաղաքացիները հրեցին պատուհանից դատարան ներս մտնող դատավորներից մեկին, ու նա վայր ընկավ...

Թերևս նույն անհարգալից վերաբերմունքին արժանացավ նաև գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանը...

Վերոհիշյալ դեպքերը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք չե՞ն, թե՞ օրենքը թեքվում է այն կողմ, ուր հաճո է «թագավորին»:

Ո՞վ չի հասկանում, որ Նարեկ Մութաֆյանի դեպքը որակվեց «անհարգալից վերաբերմունք» և մեղավորը ստիպողաբար գրեթե բերանքսիվայր մտավ ոստիկանություն զուտ այն պատճառով, որ նա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից էր:

Եթե այդպես չէ, ապա թող նույն ձևով բերման ենթարկվեին ու ձերբակալվեին նաև Սահմանադրական կարգը խախտող, դատավորների վրա ձեռք բարձրացնող, դատավորներին քաշքշող ու, առհասարակ, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած մյուս քաղաքացիները ևս: Թե՞ նրանք «բարձրյալի» քաղաքական պատվերն են կատարել, և նրանց վրա այդ օրենքն ու պատիժը չի տարածվում...

Այսքանից հետո ինչպե՞ս չասել, որ Հայաստանում արդարադատության նիզակները շարունակվում են արձակվել դարձյալ մեկ անձի հրահանգով. պարզապես դեպքերի բերումով և իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված` փոխվել է «հրահանգիչը»...

Արմինե Մկրտումյան