Ըմբռնումով եմ մոտենում մեկ տարի առաջվա ձեր լռությանը․ Ազարյան
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդ Ազարյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում` անդրադառնալով երեկ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կապված միջադեպին․
«Անթույլատրելի եմ համարում դատավոր Ա. Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպն անկախ նրանից, որ այն կրել է ակցիայի բնույթ։ ՄԻՊ,ԲԴԽ, Դատավորների միություն, Դատախազություն, Ոստիկանություն. ըմբռնումով եմ մոտենում մեկ տարի առաջվա ձեր լռությանը»: