Մնացականյանը կմեկնի Փարիզ՝ մասնակցելու Ժակ Շիրակի հոգեհանգստի արարողությանը
Սեպտեմբերի 30-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Ֆրանսիայի Հանրապետության նախկին նախագահ Ժակ Շիրակի հոգեհանգստի արարողությանը, որը կանցկացվի Փարիզի Սեն Սյուլպիս եկեղեցում: