300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է. որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. ԱբրահամյանՍպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը. ՓաշինյանՀիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են. Փաշինյան
Անհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյան
Հունիսի 7–ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեարկեց «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի օգտին․ Փաշինյանի ելույթը ՄԱԿ ԳԱ-ում
Շառից, փորձանքից, իշխանությունից հեռու. «Հրապարակ»Միրզոյանն ու Բայրամովն են հանդիպելԱլավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»Պաշտոնը «ժառանգություն է թողնելու». «Հրապարակ»ԱՄՆ-ը շուրջ 7,5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին աջակցելու համարՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Ապացույցները՝ մամուլի հրապարակումներ են եւ տիրադավների խոսքը. «Հրապարակ»Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ
Հասարակություն

Մեր ձեռքի տակ ունենք բազմաթիվ ապացույցներ, թե ինչպես է գլխավոր դատախազությունը քաղաքապետի միջնորդությամբ արհեստական կերպով ստեղծում քրգործ․ «Սանիթեք»

«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Համաձայն մամուլում դատախազության կողմից տարածված հայտարարության` Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց եւ «Սանիթեք» ընկերության իրավասու անձանց կատարած առերեւույթ չարաշահումների հետեւանքով Երեւանի համայնքին պատճառվել է 5.3 մլրդ դրամ վնաս, ներկայացնում ենք մեր հայտարարությունը:


Կոռեկտ չէ հերթական անգամ դատախազության կողմից աղաղակող 5.3 մլրդ դրամի վնասի մասին պաշտոնապես հայտարարելն այն պայմաններում, երբ «Սանիթեք» պայմանագրերի տարեկան ամբողջ շրջանառությունը չի գերազանցում անգամ 5.2 մլրդ դրամը։

Հաղորդագրության մեջ նշված փաստերը խեղաթյուրում են ողջ իրականությունը եւ արդյունք են մակերեսային վերլուծությունների, եւ կարծում ենք, նպատակ են հետապնդում արդարացնել պետական մեքենայի բոլոր լծակների օգտագործմամբ «Սանիթեքին» վերացնելու Երեւանի քաղաքապետի ծրագիրը։ Վերջինս իր կյանքի նպատակին հասնելու համար դիմում է բոլոր հնարավոր մեթոդներին՝ այս ամենին մասնակից դարձնելով ողջ լրատվական դաշտը, ՀՀ կառավարությանը՝ ի դեմս ՀՀ ՊԵԿ-ի, ՀՀ գլխավոր դատախազությանը՝ ի դեմս պետական շահերի պաշտպանության վարչությանը, ՄԻՊ գրասենյակին եւ բոլոր հնարավոր այլ մարմիններին:

Այժմ ցանկանում ենք անդրադառնալ հայտարարությունում խեղաթյուրված յուրաքանչյուր փաստին հնարավորինս կարճ եւ հասկանալի։

Ընկերությունը հերքում է, որ մասնագիտական փորձառություն, անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ եւ աշխատանքային ռեսուրսներ ունենալը հավաստող փաստաթղթերում առկա է որեւէ ակնհայտ կեղծ տվյալ, քանի որ բոլոր ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են իրականությանը եւ կարող են ստուգվել ցանկացած վարույթի շրջանակներում:

Բանկի կամ վարկային կազմակերպության ընկերության կողմից տրված երաշխիքներ չտրամադրելու արդյունքում համայնքին 1.607.721.900 ՀՀ դրամ վնաս պատճառելու մասով, նշենք, որ «Սանիթեք»-ը պայմանագրային իր պարտականությունները կատարել է բարեխղճորեն եւ առ 2018 թվականը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն առկա են եղել։ Հատկանշական է, որ 1.607.721.900 ՀՀ դրամ վնասը 2019 թվականին Երեւանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված տեխնիկայի եւ աղբամանների հանրագումարն է: 2019 թվականի տարեկան համաձայնագրի կնքման ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից չի պահանջվել տվյալ տարվա համար նախատեսված բանկի կամ վարկային կազմակերպության ընկերության կողմից տրված երաշխիք։ Հետեւաբար նույնիսկ եթե հիմնավորվի, որ նշված գումարը վնաս է, այլ ոչ թե քաղաքապետի կողմից չհիմնավորված ծախս, ապա դրա համար պատասխանատու է քաղաքապետ Հայկ Մարությանը:

16.000 հատ 1100 լիտրանոց աղբի կոնտեյներների մատակարարման տեղադրման, աղբի հավաքման, հեռացման դրանց լվացման, վերանորոգման փոխարինման աշխատանքներ համար վճարված 1.8 մլրդ դրամի վերաբերյալ հայտնում ենք, որ դա հանդիսանում է քաղաքապետի վառ երեւակայության եւ պայմանագրի պայմանների յուրովի, իրեն ձեռնտու տարբերակով մեկնաբանելու արդյունք, քանի որ պայմանագրի էությունից բխում է, որ աղբահանություն իրականացնող օպերատորները նշված քանակի աղբամաններ պետք է ապահովեն իրենց գործունեության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում, պարբերաբար։ Ըստ պայմանագրի օպերատորները պետք է սկզբից ապահովեին քաղաքապետարանի կողմից սահմանված տեղերին համապատասխան անհրաժեշտ քանակի աղբամաններ, որոնք ըստ քաղաքապետարանի կողմից ներկայացված տեղակայման վայրերի կազմել է շուրջ 10.000 հատ, ինչն ամբողջությամբ օպերատորները ապահովել են։ Բացի այդ օպերատորները պարտավորվել են նաեւ նոր տեղակայման վայրեր սահմանվելու կամ տեղադրված աղբամանները վնասվելու, մաշվելու դեպքերում իրենց հաշվին ապահովել նոր աղբամաններ, որոնց ընդհանուր թիվը պայմանագրի ողջ գործողության ընթացքում, արդեն իսկ տեղադրվածների հետ միասին չէր կարող գերազանցել 16.000 հատը։

Ինչ վերաբերվում է հայտարարությունում նշված գոյություն չունեցող 4000 հարթակների մաքրման աշխատանքների դեմ վճարելուն, այն դեպքում, երբ կառուցված է ընդամենը 459-ը, հայտնում ենք հետեւյալը։ Այս տեղեկատվությունը ակնհայտ ապատեղեկատվություն է եւ նպատակ է հետապնդում մոլորության մեջ գցել հանրությանը եւ եւս մեկ անգամ վնասել «Սանիթեք» ընկերության հեղինակությունը։ Ամեն ինչ շատ ավելի պարզ է։ Երեւանում առկա են աղբամանների տեղակայման շուրջ 4000 վայրեր, որոնցից միայն 459-ում կա կառուցված հարթակներ (հարթակներ կառուցելը հանդիսանում է քաղաքապետարանի պարտականությունը)։ Եթե քաղաքապետարանը ժամանակին չի կառուցել նշված հարթակները, դեռեւս չի նշանակում, որ քաղաքում չեն եղել աղբամանների տեղակայման վայրեր։ Հետեւաբար, «Սանիթեք»-ին վճարվել է ոչ թե գոյություն չունեցող հարթակների մաքրության համար գումարներ, ինչպես նշվել է հայտարարության մեջ, այլ իրականում վճարվել է աղբամանների տեղակայման 4000 վայրերի մաքրման աշխատանքների համար, որոնցից 459-ում է միայն կառուցված են եղել հարթակներ։

Ինչ վերաբերում է քաղաքապետի մոտ առկա այն հետապնդող մտքին, որ աղբամանները պետք է լինեն մետաղական, ապա հայտնում ենք, որ աղբահանության ժամանակ օգտագործվող տեխնիկան, ինչպես նաեւ աղբամանները համապատասխանում են Պայմանագրի տեխնիկական բնութագրերով նախատեսված EN840 ստանդարտին:

Ուզում ենք նաեւ նշել, որ մեր ձեռքի տակ ունենք բազմաթիվ ապացույցներ կապված այն բանի հետ, թե ինչպես է գլխավոր դատախազությունը քաղաքապետի միջնորդությամբ արհեստական կերպով ստեղծում քրեական գործ:

Զրպարտանքների շարունակական բնույթի դեպքում մենք կսկսենք հրապարակել մեր ձեռքի տակ ունեցած բոլոր ապացույցները»: