ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատգամավորները բողոքի ակցիա են իրականացրել
Այսօր ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախաձեռնությամբ տեղի ունեցավ քննարկում Արցախի, նրա հետ կապված կոնֆլիկտային գոտիների խնդրի և այնտեղ բնակվող մարդկանց իրավունքների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էր եւ ելույթ ունեցավ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Նրա հրավերով քննարկմանը մասնակցում էր ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, ով ԱՊՀ երկրներից միակ պատգամավորն էր:
Ադրբեջանի պատգամավորներն իրենց դժգոհությունն արտահայտեցին բողոքի պաստառներով: