Վրաստանը պատրաստվում է C և B հեպատիտի ծրագրերի միջազգային վավերացմանըԻրանը պահանջել է, որ Ուկրաինան փոխհատուցի նավի հետ կապված միջադեպի վնասըՊՆ-ն հերքում է․ զինծառայողի՝ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ ենՓաշինյանի կառուցած թակարդի գինը պատրաստվում են վճարել Հայաստանի պետությունն ու ժողովուրդը․ ԱնանյանԻրանից և այլ երկրներից դեպի Երևան մի շարք չվերթեր են չեղարկվել․ Սպուտնիկ ԱրմենիաԳերեզմանատնից գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներովԴաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայող․ իրավապաշտպանՎեհափառի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարանԱռանց տիտղոսների, բայց միլիարդներով. Ռեալը համաշխարհային ռեկորդ է սահմանելԳյուղատնտեսության անկումը 2026-ին հասել է 12 տոկոսի․ ԱռաքելյանՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԼիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-իՃապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 100 հետցնցումԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է զինծառայողների հետ՝ քննարկելով ծառայության պայմաններն ու կարգապահությունըԹրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանըՃապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո առնվազն 50 մարդ է տուժելԵՏՀ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրման և թվայնացման ոլորտների հարցերըՎթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կաԻրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համարՀայաստանում վարձակալության շուկան ակտիվացել է․ ռուսաստանցիների նոր հոսք է նկատվումՖրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԹուրքիայինԱվելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿԲաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների բողոքի քննության շրջանակում ելույթներն ավարտվել ենԱմուսնալուծությունից հետո 2-րդ հարվածը. Արզաքանցյանին տուգանելու 3 որոշում է կայացվել․ PastinfoՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիԲայրամովը Գերմանիայի նոր դեսպանին ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակըՈւկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը մանրամասներ է հայտնել Ուդմուրտիայի վրա հարձակման մասինՀարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգումՍպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումըԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՊուտինը փաստում է, որ ինքը վերջերս ձևավորված ԱԺ մեծամասնությանը չի համարում լեգիտիմ․ ՄինասյանԵղվարդում ապօրինի գործող հրաձգարանում մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել71 կգ քաշային Ջանես Նազարյանը Բաքվում կգոտեմարտի ոսկե մեդալի համարԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էՏարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ինՈւժգին երկրաշարժ Ճապոնիայի Կումամոտո նահանգում. կան մի քանի տասնյակ վիրավորներԽիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է. ՍԱՏՄՀետախույզները ռուս տղամարդուն Հայաստանում կալանավորելիս առաջնորդվել ենTik-Tok-յան նկարներով և շփոթել նրան հանցագործի հետՍևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքումՀՀ-ի ընդդիմության հիմնական խնդիրը միասնական ռազմավարության և միասնական կարգախոսի բացակայությունն էԻրավապահները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ ցավոտ ու իրական. Արթուր ԽաչատրյանԱմերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքներըՍիրիայի քրդական կոալիցիան պատրաստվում է հայտարարել իր լուծարման և իր ստորաբաժանումները Սիրիայից դուրս բերելու մասինԱրամ Խաչատրյան փողոցում իրականացվելու է նորոգման գործընթաց․ խնդրում են ավտոմեքենաներ չկայանելԱռանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերը՝ աճուրդով, մեծ պահանջարկ ունեցողները՝ առանց աճուրդիՀրապարակվել է Ռուբինյանի կողմից Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարին պաշտոնից ազատելու մասին որոշումը
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ հպվել է 9-ամյա տղայի սեռական օրգանին, սեղմել երեխայի մարմինը
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ
Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում. Աննա Հակոբյան (տեսանյութ)
Քաղաքականություն

Եթե վարչապետին ուղիղ եթերում կարելի է անարգել դատավորներին, ապա ինչո՞ւ հասարակ քաղաքացիները չեն կարող․ Մարուքյան

Դատավորների հետ վերջին շրջանում տեղի ունեցածի սերմերը ցանվել են երկրի ղեկավարի կողմից՝ դատարանները շրջափակելու և գործադիր իշխանության ղեկավարին ոչ հարիր հայտարարություններ անելու նախադեպերն ստեղծելով։ Այս մասին ֆեյսբուքի գրառման մեջ նշել է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Երեկ տեղեկացանք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նելլի Բաղդասարյանի, բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը` դատավոր Աննա Դանիբեկյանի գործով մեղադրյալ Սարգիս Օհանջանյանին կալանավորելու վերաբերյալ: Ավելի վաղ դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել է գործով անցնող մյուս մեղադրյալ Նարեկ Մութաֆյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը:

Այսպիսով, սեպտեմբերի 27-ին դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած խայտառակ միջադեպի գործով 2 կալանավորված անձ կա, ովքեր մեղադրվում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու մեջ:

Այս կապակցությամբ՝ հարկ է ընդգծել, որ հունիսի 5-ին ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի նկատմամբ ևս տեղի է ունեցել ոտնձգություն, որի մեղավորները մնացել են բացարձակապես անպատիժ։ Ընդ որում, դեռ հարց է, թե ում նկատմամբ իրականացված ոտնձգությունն է կրել ավելի կոպիտ ու դատապարտելի բնույթ, քանի որ դատավոր Գյուլումյանին հասցվել են անձնական վիրավորանքներ, խոչընդոտվել է նրա տեղաշարժը։

Ընդգծեմ նաև, որ Աննա Դանիբեկյանին դիմող անձը կրկնում է վարչապետ Փաշինյանի խոսքերը «վնգստացող դատավորների» մասին։ Չե՞ք կարծում, որ սա ուղղակի հետևանքն է նրա, որ երկրի ղեկավարի կողմից ոչ պատշաճ բառամթերք է օգտագործվել դատական իշխանության ու դատավորի կերպարի վերաբերյալ։ Եվ նշվածն արդյունավետ կերպով օգտագործվում է արդեն երկրի դատական իշխանության դեմ՝ այն տրամաբանությամբ, որ եթե վարչապետին ուղիղ եթերում կարելի է անարգել դատավորներին, ապա ինչո՞ւ հասարակ քաղաքացիները չեն կարող անել բացարձակապես նույն բանը՝ կոնկրետ դատավորի նկատմամբ։

Այսպիսով ակնհայտ է, որ տեղի ունեցածի սերմերը ցանվել են երկրի ղեկավարի կողմից՝ դատարանները շրջափակելու և գործադիր իխանության ղեկավարին ոչ հարիր հայտարարություններ անելու նախադեպերն ստեղծելով։

Դատավոր Ալեքսանդր Ազարյանի հասցեին ևս տարբեր հանրային հարթակներում հնչեցվել են անհարգալից խոսքեր, իսկ դատավոր Դավիթ Բալայանի նկատմամբ կիրառվել է ֆիզիկական բռնություն՝ թույլ չտալով մուտք գործել իր աշխատավայր՝ դատարան։ Քրեական պատասխանատվության ի՞նչ միջոցներ են կիրառվել այդ արարքների հեղինակների նկատամբ։

Այո, դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, սպառնալիքը, վիրավորանքը, առավել ևս բռնությունը պետք է քրեորեն հետապնդվեն, և մենք լիարժեք համաձայն ենք այն մտքին, որ դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած ու վիրավորած անձը պետք է պատասխան տա իր արարքի համար։ Սակայն փաստն այն է, որ օրենքի առջև հավասարության կարևորագույն սկզբունքն այսպիսով խախտվում է, քանի որ քրեական ներգործության չեն ենթարկվել այլ դատավորների արժանապատվությանն ու այլ իրավունքներին ոտնձգած անձիք։ Եվ այստեղ անզեն աչքով էլ տեսանելի է գործող իշխանությանը «հաճելի» և «անհաճո» լինելու հանգամանքով պայմանավորված ընտրողականությունը։

Ինչ վերաբերվում է Բարձրագույն դատական խորհրդին, ապա այդ այդպես էլ չկայացած մարմինը նույնպես ընտրողաբար է արձագանքել և արձագանքում դատական իշխանության և դատավորների նկատմամբ եղած ոտնձգություններին։

Մյուս կողմից, 1 տարի առաջ նույն հոդվածի 3-րդ մասով (արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով) մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին և նրան նկատմամբ, ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Ավելին, գործը միացվել է 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործին, իսկ ավելի ուշ նրան մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու համար։ Սակայն կալանավորման միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է։ Մինչդեռ, երեկվա կալանավորումների դեպքերով տուժող կողմը գործող դատավոր է, իսկ մեղադրյալները չունեն իշխանական որևէ լծակ կամ այլ միջոց՝ իրենց նկատմամբ հարուցված քրեական գործի ընթացքին միջամտելու համար, առկա է նաև քրեական օրենսգրքով նախատեսված արարքի կատարման ուղղակի ապացույց հանդիսացող տեսագրությունը։ Այսպիսով ակնհայտ խնդիր է ծագում խափանման միջոցի համաչափության և ընտրողականության մասին։

Պետք է հիշել բոլոր ժամանակների անբեկանելի ճշմարտությունը` անկախ հետապնդվող նպատակի կարևորությունից և արդարացիությունից՝ օգտագործող միջոցներն ու գործիքներն ի վիճակի են ոչնչացնելու արդարության ամբողջ էությունը, եթե դրանք ընտրովի են և չեն կիրառվում բացարձակապես բոլորի նկատմամբ և միօրինակ»,- գրել է Մարուքյանը։