Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Հասարակություն

Ռուսլան Բաղդասարյանի ամեն մի կոշտ հայտարարությունից հետո նոր քրգործի գործընթաց է սկսվում. փաստաբանը հերքում է

Երեկ` նոյեմբերի 6-ի երեկոյան, ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որով Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին մեղադրվում էր հափշտակություն կատարելու միասնական դիտավորության մեջ: Հափշտակության մասին ոստիկանության այս հաղորդագրությունը NEWSPRESS.am-ի հետ զրույցում հերքեց Ռուսլան Բաղդասարյանի շահերի պաշտպան Հրանտ Անանյանը:

Նրա խոսքով՝ ոստիկանության ոչ մասնագիտական մոտեցման պատճառով հայտարարությունն ընկալվում է որպես մեղադրանք: Նրա խոսքով՝ սա ժամանակից շուտ արված անհիմն հայտարարություն է:

 «Ընդամենը ինչ-որ նյութեր են նախապատրաստել, քրեական գործ են հարուցել և ուղարկել են Քննչական կոմիտե` նախաքննություն իրականացնելու համար: Մեղադրանք չի առաջադրվել Ռուսլան Բաղդասարյանին և նրան չեն էլ հրավիրել հարցաքննության: Ավելին` այս ամենի մասին իմացել ենք ոստիկանության կայքէջում հրապարակված նյութից»,- ասաց Հրանտ Անանյանը` նշելով, որ Բաղդասարյանը որևէ կերպ չի ծանուցվել:

Փաստաբանի խոսքով՝ այս պահին ոչինչ չեն նախաձեռնում անել, կսպասեն նախաքննության արդյունքներին: Նա նշեց նաև, որ հափշտակության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

«Հայտարարության մեջ ասվում է, թե «...վարչական շրջանի նախկին ղեկավարի բանավոր հրահանգների հիման վրա համայնքապետարանի տարբեր աշխատակիցներին ու վարչական շրջանի բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ կազմվել ու ստորագրվել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա 2012-2014 թվականների ընթացքում հափշտակվել է 9.000.000 դրամից ավելի գումար». ես կատեգորիկ հերքում եմ դա, չկա նման բան»,-ասաց Հրանտ Անանյանն ու հավելեց, որ սա մարդու վարկանիշն և արժանապատվությունը կասկածի տակ դնող հայտարարություն է:

Հարցին, թե արդյոք քաղաքական հետապնդման միտում տեսնո՞ւմ է այս քրեական գործ հարուցելու գործընթացի հետ կապված, Հրանտ Անանյանը նկատեց, որ թեև չի ուզում խնդիրը քաղաքականացնել ու պատասխաններ փնտրել այս դաշտում, սակայն պետք է նկատի, որ սա Ռուսլան Բաղդասարյանի նկատմամբ քրգործ հարուցելու միակ փորձը չէ:

«Ռուսլան Բաղդասարյանի ամեն մի կոշտ հայտարարությունից հետո, նոր քրեական գործ բացելու գործընթաց է տեղի ունենում. նոր քննադատություն` նոր նյութերի նախապատրաստում, նորից քննադատություն` նորից նոր նյութեր, բայց դրանք բոլորն ընթացքի մեջ են ու դեռ ոչինչ չեն կարողանում ապացուցել: Սա էլ հերթականն էր... մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ»,- եզրափակեց Հրանտ Անանյանը:

Զրուցեց` Արմինե Մկրտումյանը