Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Հասարակություն

Վաղարշապատի դպրոցի տնօրեն է «դարձել» կոռուպցիայի մեջ մեղադրվող, մեկ այլ դպրոցից վտարված տնօրեն. դպրոցում բունտ է (տեսանյութեր)

Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան թիվ 8 հիմնական դպրոցի տնօրեն Եստեր Գալստյանն այսօր է իմացել, որ ինքն այլևս տնօրեն չէ՝ տնօրենի ընտրության արդյունքներին տեղյակ չի եղել, ու նման շրջադարձ էլ չէր սպասում:

Նա  NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատեց, որ նախնական արդյունքներով, քվեարկությունը եղել է իր օգտին, սակայն դրսից՝ «անկախ» փորձագետներից, ստացված 3 ձայնը գնացել է նոր տնօրենի՝ Շուշանիկ Ոսկանյանի օգտին: Առավոտյան իմանալով կատարվածի մասին՝ Եստեր Գալստյանը դպրոց չի գնացել, իսկ աշակերտներն իրենց ուսուցիչների և ծնողների հետ միասին, չեն նահանջել: Նրանք նոր տնօրենի դեմ բողոքի ակցիա են կազմակերպել:

Եստեր Գալստյանը չի հասկանում, թե ինչու այսպես եղավ: Նրա խոսքով՝.ընտրություններն անօրինական եղանակներով են տեղի ունեցել: Գալստյանը նկատում է, որ ընտրությունից հետո արձանագրություն չի կազմվել, և միայն ընտրությունից 2 օր հետո: Նա էլի փաստարկներ է բերում, որոնք խոսում են խախտումների մասին, բայց միևնույն ժամանակ դեմ է բողոքի ակցիաներին:

«Ես 15 տարի աշխատել եմ ու հասցրել եմ հարգանք վայելել, փառքով պսակել իմ անցած ճանապարհը։ Աշակերտները, ծնողներն ու իմ կոլեկտիվը գնահատում է իմ աշխատանքը, թեկուզև այս ակցիաները այդ են վկայում, բայց դեմ եմ նման ակցիաներին ու չեմ ուզում, որ երեխաների դասապրոցեսը խոչընդոտվի»:

Եստեր Գալստյանը նաև նկատում է, որ հեղափոխությունից հետո միշտ մտածել է, որ անարդար ճանապարհով ոչինչ չի լինելու, սակայն այն, ինչ կատարվել է հիմա, նա համարում է, որ հեղափոխության սկզբունքներին դեմ է:

«Ես մտածում էի, որ այսուհետ մեր վարչապետը թույլ չի տա անօրինական ու անարդար քայեր լինեն: Փաստորեն, ներքևի օղակներում մնացել են մարդիկ, ովքեր գատնի ճանապարհներով կարողանում են հակառակ աշխատել երկրի ղեկավարի պահանջներին: Հանրությունը իմ կողքին, որովհետև հասկանում է, որ արդար բան չի եղել: Ես կուզեի, որ այդ մասին իմանար նաև վարչապետը: Մենք հեղափոխություն ենք արել, որ բոլոր մարդիկ իրենց տեղում լինեն, բայց պարզվում է՝ ցածր օղակներում գտնվող մարդիկ կարող են մարդկանց ճակատագրերի հետ խաղալ»,- ասաց Եստեր Գալստյանը:

NEWSPRESS.am-ին չհաջողվեց կապ հաստատել նաև ավելի շատ ձայն «հավաքած» տնօրենի՝ Շուշանիկ Ոսկանյանի հետ, սակայն հիշեցման կարգով հարկ ենք համարում նկատել, որ նույն այս տնօրենը աշխատել է Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի դպրոցում: Հեղափոխությունից հետո, 2018-ի մայիսին, իրենց իրավունքները վերականգնելու և դպրոցում իշխող կոռումպացված համակարգից ազատվելու համար Բաղրամյանի դպրոցի աշակերտներն ու ծնողները բողոքի ակցիաներ կազմակերպեցին:

Նրանց ոգևորել էր հեղափոխական շարժումը և այլևս չէին պատրաստվում լուռ մնալ: Ծնողները վստահեցնում էին, որ տնօրենն ամեն առիթով իրենցից գումաներ է պահանջել:

Այս համայքնի բնակիչնեին հաջողվեց «դպրոցից վտարել» տնօրեն Ոսկանյանին, սակայն վերջինս հանգիստ չմնաց իր տեղում: Ասում են, որ նա ևս մի քանի տեղ իր բախտը փորձելով ու արդյունքի չհասնելով՝ այժմ օգտագործել է նախկին կապերն ու փորձում է հաստատվել Վաղարշապատի թիվ 8 դպրոցի տնօերնի պաշտոնում:

Աշակերները դեմ են, ծնողներն ու ուսուցիչները ևս, սակայն գոնե առայժմ նախարարությունից լռում են:

Հիշեցման կարգով, տեղադրում ենք նաև տեսանյութը, որը պատմում է Շուշանիկ Ոսկանյանի դեմ նախկինում տեղի ունեցած բողոքի ակցիաների մասին:

Արմինե Մկրտումյան