Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Հասարակություն

«Վիրավորական է». Փաշինյանն Արշակ Զաքարյանի համալիրում սկանդալ է սարքել, թե դուք զինվորի հացն եք ուտում (տեսանյութեր)

Հայ կինոռեժիսոր, սցենարիստ, հասարակական գործիչ Արշակ Զաքարյանը անդրադարձել է Հհ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական  «մոնիպուլիացիաներին»:

Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ պատմում է, որ վարչապետն ու իր ընտանիքը հեղ եղել է իրեն պատկանող, Արցախում հիմնած համալիրում և սկանդալ է սարքել` ՀԴՄ-ի պատճառով:

Զաքարյանը նկատում է, որ երբեք հարկերից չի խուսափել և միշտ տրամադրել են ՀԴՄ կտրոն, սակայն այդ պահին ՀԴՄ սարքը չի աշխատել, ու թեև Փաշինյան դա բացատրել են և խնդրել սպասել մի քիչ, քանի որ այդ պահին Արշակյանը, իմանալով սարքի անսարքության մասին, մեկ այլ ՀԴՄ տրամդրող սարքով մոտենալիս է եղել, սակայն Փաշինյանը բոլորի ներկայաությամբ բարձրաձայն հայտարարել է, թե` դուք զինվորի հացն եք ուոտում...

Արշակ Զաքարյանն իր տեսանյութում, անդրադառնալով միջադեպին, նկատում է, որ ինքը այս հարցի մասին չէր խոսի, ու այսպես թե այնպես կվճարի տուգանքը, քանի որ դա օրենքն է պահանջում, բայց նրա համար վիրավորական է, որ Փաշինյանը իրեն մեղադրել է զինվորի հացը ուտելու մեջ:

«Չեմ ուզում ցածրանալ և պատմել, թե ինչեր եմ արել զինվորների համար, ուղղակի դեպքի հետ կապված ուզում եմ ասել, որ այստեղ մի քանի անգամ եկել է սնվելու վարչապետի որդին` իր թիկնապահներով, այստեղ անընդհատ գալիս են զինվորներ ու բոլորը կարող են ասել, որ բոլոր զինվորականներին մեզ մոտ զեղչեր են արվում: Ի դեպ, այդ օրն էլ, վարչապետի ընտանիքնի համար 10% զեղչ է արվել, քանի որ նրանց հետ զինվոր է եղել»,-ասում է Արշակ Զաքարյանը:

Բացի այդ, նա նկատում է, որ միայն հիմարը կարող է մերժել տրամադրել ՀԴՄ կտրոն, և վարչապետը պետք է հասկանար, որ իրեն չեն խաբում ու սարքն այդ պահին չի աշխատում, այնինչ մոնիպուլատիվ մեթոդի է դիմել և բոլորի ներկայությամբ ինչ որ սկանդալ է սարքել:

«Նման ցածր հայտարարություն անելը` աշխատողների և այլ այցելուների ներկայությամբ, դա վիրավորանք է և մոնիպուլիացիա, իսկ եթե դուք դա անում ենք, որ խաթարեք մեր բիզնեսը, ապա ասեմ` դուք ի սկզբանե ձախողված եք»,-ասաց Զաքարյանը:

Այս տեսանյութից հետո արձագանքները տարբեր են եղել, և շատերին թվացել է, թե Արշակ Զաքարյանն իսկապես փորձել է խուսափել տուգանք վճարելուց, ինչին իր հերթին արձագանքելով, Արշակ Զաքարյանը նկատում է, որ ինքն արդեն վճարել է տուգանքը, հարցը այդ գումարը չէ, այլ այն, որ իրեն անվանել են զինվորի հաց ուտող: