25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. բանակը գցել են քացու տակՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համարՍտավրոպոլում տղամարդը սպանել է երկու անչափահաս դուստրերին, կրակել կնոջը, ապա ինքնասպան եղել Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. ԱբրահամյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել. Սուրենյանց
«Չտրվել սադրանքին, չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին». «ՀայաՔվե»
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնումԱլիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքիցԱվարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըԵրթևեկության փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածքԿառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համարՀայաստանում ստվերային պետություն գոյություն չունի. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերի հետԱյսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմի ԱնդրեասյանԱՀԿ-ի ղեկավարը նախազգուշացնում է Գազայում սովի սպառնալիքի մասինՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
«Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)ՄԱԿ-ը Իսրայելի գործողությունները Գազայում անվանել է ցեղասպանությունԱլիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. ՀայրապետյանԱսենք, ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի՝ մենք էսինչի կառավարությունն ենք․ ՀՀ-ում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում․ ՓաշինյանՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր ԱբրահամՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն (տեսանյութ)Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել, նրանցից մեկն անչափահաս էԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերից ու եղբայրներից 11 800-ը աշխատանքի է ընդունվել․ Փաշինյան
Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան
ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայի քաղցրահամ լիճը պատվել է մազութովԴատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունըԻսրայելցի զինվորները գնդակահարել են երկու անզեն պաղեստինցու և թաղել տրակտորով. Al-JazeeraՆերկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասինՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի դեմ. ՊուտինՆիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին․ ռևանշն անխուսափելի է․ ՊՆ նախկին փոխնախարար «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին. «Ժողովուրդ»Պրեմիերա․ «Նեմրա» - «The Fool Moon» Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»Սպասվում է առանց տեղումների եղանակՓաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրեն հանդուրժում է. «Հրապարակ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». տնտեսագետ․ «Փաստ»Սիլվա Համբարձումյանը Հայկ Սարգսյանի եւ ԴԱՀԿ պետի դեմ հաղորդում է ներկայացրել. «Հրապարակը»Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Իշխանությունների ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան. «Հրապարակ»ՀՀ Քննչական կոմիտեն Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ»Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»ՀՀ որոշ հատվածներում բուք, ձյուն և մառախուղ է․ կան փակ ճանապարհներ
Մամուլ

«168 ժամ». Նիկոլ Փաշինյան․ կեղծիքի կոմբինատորը

«168 ժամ» թերթը գրում է.

«Հայաստանի հանրային-քաղաքական կյանքի շարժիչ ուժը շարունակում է լինել կեղծիքը՝ բառի լայն եւ նեղ իմաստներով։ Այնպես չէ, որ կեղծիքը նոր մատերիա է հայկական իրականությունում, պարզապես 2018 թվականի հեղափոխությունից հետո այն նոր դրսեւորումներ ու մատուցման նոր ձեւեր է ստացել։ Նախկինում՝ շուրջ երկու տասնամյակ, երկրում ամենաշատը կեղծվող երեւույթը մարդկանց քվեն էր, որի շնորհիվ իշխանությունն արտադրվում ու վերարտադրվում էր։ Ու հենց դա էլ, լայն իմաստով, հանգեցրեց 2018 թվականի փոփոխություններին․ մարդիկ հոգնել էին տոտալ կեղծիքից եւ մեծ առումով մերժեցին հենց այդ կեղծիքը։ Բայց կեղծիքի նախկին ու ներկա դրսեւորումներում կա մի էական տարբերություն։ Նախկինում իշխանությունը մեծ հաշվով չէր էլ թաքցնում կեղծիքի փաստը, մարդիկ գիտեին այդ մասին ու ըստ էության ապրում էին՝ դրա հետ համակերպված։

Այլ է պատկերն այսօր։ Հիմա կեղծվում է իրականությունը՝ լայն իմաստով, սուտը, մանիպուլյացիան դարձել են պետական քաղաքականություն, ու դա դեռեւս ազդեցիկ է։ Ամենաբարձր մակարդակով հայտարարվում է, որ երկրում բոլոր խնդիրների մեղավորը Սահմանադրական դատարանի գործող կազմն է, եւ դա ներկայացվում է՝ որպես իրականություն, իսկ բոլոր նրանք, ովքեր կհակառակվեն դրան, այսինքն՝ կբարձրաձայնեն ճշմարտությունը, հռչակվում են պետական դավաճաններ։

Տնտեսության մեջ շարունակում են իշխել ու գերիշխել բոլոր նախկին օլիգարխները, բայց նրանք հիմա անվանակոչված են՝ որպես «խոշոր սեփականատերեր»։ Ու բոլոր նրանք, ովքեր համարձակվում են բարձրաձայնել այդ մասին, այսինքն՝ ասել ճշմարտությունը, կրկին հռչակվում են՝ որպես պետական դավաճաններ։ Այս իրավիճակն է ամեն օր ու ամենուր։

Իշխանությունը պատերազմ է հայտարարել ճշմարտությանը եւ այդ պատերազմում օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները, սկսած ֆեյքերից ու մանիպուլյատիվ այլ գործիքներից՝ մինչեւ անգամ բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքի անդամների ներգրավում։ Ճշմարտության դեմ հայտարարված պատերազմի խորքային նպատակն այն է, որ Նիկոլ Փաշինյանը կարողանա իշխել կեղծիքի թագավորությունում, որովհետեւ միայն դրանում է հնարավոր մասսաներին կառավարել՝ որպես հիմնական միջոց օգտագործելով պոպուլիզմը։

Այսօր էլ, ինչպես նախկինում, Հայաստանն ապրում է տոտալ կեղծիքի պայմաններում, այն տարբերությամբ, որ եթե նախկինում այդ կեղծիքն արձանագրվում էր հիմնականում ընտրական տեղամասերի ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) գրանցամատյաններում, ապա այսօր արձանագրվում է ամենուր՝ սոցիալական ցանցերում, մամուլում, հեռուստատեսությամբ, պաշտոնական ելույթներում ու հաղորդագրություններում։ Կեղծիքն այնքան շատ է ու այնքան համոզիչ, որ մարդկանց մոտ ստեղծում է իրականության պատրանք։ Այսինքն՝ կեղծիքն աստիճանաբար դառնում է իրականություն, իրականությունը՝ կեղծիք։ Որովհետեւ՝ ինչպես իրականությունը, այնպես էլ՝ կեղծիքը, մարդկանց գիտակցության մեջ է, որը դեռեւս կարողանում է կառավարել Նիկոլ Փաշինյանը պոպուլիստական ճառերով ու էժանագին շաղակրատությամբ։

Բայց կեղծիքը որպես իրականություն ներկայացնելու մարտավարությունը չի կարող անվերջ գործել։ Հասարակությունը մի օր հոգնում է կեղծիքից ու ցանկանում է վերադառնալ իրականություն։ Ե՞րբ դա տեղի կունենա՝ այս պահին դժվար է ասել։ Բայց ակնհայտ է, որ հասարակությունը կարող է կեղծիքի մեջ ապրել մի որոշ ժամանակ, գուցե մի փոքր ավելի, բայց ոչ հարատեւ։ Ճշմարտությունը մի օր, ի վերջո, հաղթելու է կեղծիքին, եւ մարդիկ վերադառնալու են իրականություն։

Ով ով՝ Նիկոլ Փաշինյանը դա ամենալավը գիտի։ Ոչ միայն այն պատճառով, որ ինքն է կեղծիքի գլխավոր կոմբինատորը, այլ նաեւ՝ որովհետեւ 2018 թվականին իշխանության է եկել այն պահին, երբ հասարակության գիտակցության մեջ մի պահ ճշմարտությունը հաղթել է կեղծիքին։ Մնում է սպասել ճշմարտության հաջորդ գալստյանը, որը կարող է լինել նույնքան անսպասելի, որքան 2018 թվականին»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում։