Այս իշխանությունը վերածվում է ապաժողովրդական մի խմբի, բայց որտե՞ղ է ժողովուրդը․ քաղաքագետ
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր ջում գրում է․
«Ուղղակի ապապետական է հասարակության մտածողությունը, անչափ հիասթափեցուցիչ է թողտվություն հանդուրժելու մեր ժողովրդի աստիճանը:
Եվս մեկ զինծառայող զոհվում է բանակում և ապիկար իշխանությունում էլի չկան կայծակնային հրաժարականներ, չկան ձերբակալություններ, իսկ մեր բողոքի ձայնը հնչում է միայն թվային տիրույթում:
Իր կառավարման մեծամտությամբ, արմատական ոչինչ չփոխելու մոլուցքով տարված և սեփական շահերը հանրայինից վեր դասելով ու ընտրություններում իր ստացած ժողովրդական վստահության կանխավճարը շահագործելով` այս իշխանությունը վերածվում է ապաժողովրդական մի խմբի, բայց որտե՞ղ է ժողովուրդը:
Որտե՞ղ է մեր ցասումը, որտե՞ղ է մեր հուժկու պահանջը` պատժելու պատասխանատուներին:
Որտե՞ղ ենք մենք ընդհանրապես»: