Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի և Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի ավտանգության համաժողովի շրջանակում շարունակում է երկկողմ հանդիպումները տարբեր երկրների նախագահների ու կառավարությունների ղեկավարների հետ:
Վարչապետը նախ հանդիպում է ունեցել Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի,
ապա Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցի հետ: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի
աշխատակազմը:
Նիկոլ Փաշինյանը և Բոյկո Բորիսովը քննարկել են հայ-բուլղարական տնտեսական համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Մասնավորապես,
զրուցակիցներն անդրադարձ են կատարել զբոսաշրջության, տեղեկատվական
տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, տրանսպորտի, էնեգետիկայի ոլորտներում
փոխգործակցության զարգացմանը, մտքեր փոխանակել տարածաշրջանային ծրագրերի
իրականացման հնարավորությունների շուրջ:
Կողմերը պայմանավորվել են հանձնարարել կառավարությունների համապատասխան
գերատեսչությունների ղեկավարներին քննարկել նշված ուղղություններով
համագործակցության զարգացման հեռանկարները և նախապատրաստել կոնկրետ
ծրագրեր:
Բոյկո Բորիսովը վարչապետ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Բուլղարիա, ինչը սիրով ընդունվել է: Նրանք վստահություն են հայտնել, որ բարձր մակարդակի փոխայցելությունները նոր ազդակ կհաղորդեն երկկողմ հարաբերություններին բոլոր ոլորտներում:
Հայաստանի վարչապետը և Լատվիայի նախագահն անդրադարձել են երկկողմ
համագործակցության խթանմանը վերաբերող հարցերի, խոսել Հայաստան-ԵՄ
համագործակցության զարգացման մասին: Նիկոլ Փաշինյանը և Էգիլս Լևիցն
անդրադարձել են նաև Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին և այդ ուղղությամբ համագործակցությանը: