Սերխիո Ագուերոն կարող է տեղափոխվել Իսպանիա
Ինչպես տեղեկանում ենք իսպանական AS սպորտային պարբերականից, «Մանչեսթեր Սիթի»-ի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն կարող է տեղափոխվել Իսպանիա։
Նրա ծառայութուններով հետաքրքրված են «Ռեալ»-ն ու «Ատլետիկո»-ն։ Արգենտինացին կարող է փոխել ակումբը՝ կապված ՈՒԵՖԱ-ի որոշման հետ։ Դեռևս չի նշվում առաջիկա բանակցությունների մասին։
Ընդգծենք, որ ՈՒԵՖԱ-ն մանչեսթերյան ակումբին զրկեց առաջիկա 2 տարիներին Չեմպիոնների լիգային մասնակցելու հնարավորությունից։