Գերմանը չկա, ցավը ծանր է. Նաիրա Զոհրանյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նույնպես իր ցավակցությունն է հայտնել լուսանկարչի մահվան կապակցությամբ։ Նա պատմել է, որ լուսանկարիչը պատրաստվում էր իրեն նվիրել այն լուսանկարը, որում պատկերված են Զոհրաբյանն ու իր հանգուցյալ ամուսինը` Սամվել Մկրտչյանը։ Պատգամավորը Facebook-ի իր էջում հրապարակել է Ավագյանի լուսանկարներից մեկը:
«Մեր Գերմանը էլ չկա, Գերմանի հետ պայմանավորվել էինք, որ առաջիկա օրերին Հրազդան քաղաքի գրադարանում Սամվել Մկրտչյանին նվիրված օր պիտի անենք: Գերմանը խոստացավ, որ այդ օրը ինձ նվիրելու է Սամի և իմ մի լուսանկարը, որը դեռ որևէ մեկը չէր տեսել: Ու արդեն քանի ժամ է Գերմանը չկա: Ցավը ծանր է»,- գրել է Զոհրաբյանը: