«Երբ մեծանամ, զինվոր եմ դառնալու, սպանեմ թուրքերին, որ էլ հայերին չսպանեն». Արքան անկեղծացավ «Պարգևիր Ժպիտ»-ի թիմի հետ (տեսանյութ)

NEWSPRESS.am-ը ներկայացնում է «Պարգևիր Ժպիտ» բարեգործական հիմնադրամի հերթական այցելությունը բազմազավակ ընտանիքներին:
Ավելի վաղ անդրադարձել ենք Շուշիում բնակվող Պետրոսյանների ընտանիքին և Աղաջանյանների ընտանիքին կատարած այցելություններին:
Հիմնադրամի թիմը եղել է նաև Մկրտչյանների բազմազավակ ընտանիքում:
8-ամյա Արքան ու 6-ամյա Թագուհին լսել էին, որ իրենց տուն հյուրեր են գալու և սրտատրոփ սպասում էին լուսամուտի մոտ կանգնած: Ընտանիքի ավագ որդուն՝ 14-ամյա Վահեին մեզ հանդիպել չհաջողվեց, քանի որ վերջինս տանը չէր: Բոլոր երեխաները հետաքրքրված էին հիմնադրամի թիմի այցելությամբ, բայց 5-ամյա Գյուլնարային ու 3-ամյա Մարկին ավելի շատ ուրախացրեց քաղցրավենիքը:
Արքան անմիջապես տեր կանգնեց իր նվերներին ու մեծ ուրախությամբ հագավ նոր հողաթափերը: Նա հայտնեց նաև իր ցանկությունը.
«Երբ մեծանամ, զինվոր եմ դառնալու, սպանեմ թուրքերին, որ էլ հայերին չսպանեն»,- ասաց տղան:
«Պարգևիր Ժպիտ»-ը շնորհակալություն է հայտնում իր բոլոր նվիրատուներին, հատկապես «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտին:
Մանրամասները՝ տեսանյութում